Տամբովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է Wildberries-ի յոթ աշխատակից

Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում Wildberries առցանց խանութի լոգիստիկ կենտրոնի յոթ աշխատակից է մահացել Ուկրաիանայի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է մարզպետ Եվգենի Պերվիշովը։

«Գիշերային հերթափոխի յոթ աշխատակից զոհվել է, երբ թշնամու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Wildberries լոգիստիկ կենտրոնին։ Ես ցավակցում եմ բոլոր ընտանիքներին և ընկերներին, և մենք անպայման կօգնենք զոհերի ընտանիքներին», – գրել է նա։

Եվս 25 մարդ վիրավորվել է, որոնցից 23-ը հոսպիտալացվել են։ Պերվիշովի խոսքով՝ վնասվածքների մեծ մասը բեկորներից են, մեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, վեցը՝ ծանր, իսկ 16-ը՝ միջին ծանրության։

Leave a comment