Այաթոլլա Արաֆին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն ավարտված է

Իրանի բարձրաստիճան հոգևորական Այաթոլլա Ալիռեզա Արաֆին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի վերջին գործողություններից հետո այլևս հիմքեր չկան նախկին պայմանավորվածությունները պահպանելու կամ բանակցությունները շարունակելու։

«Այժմ, երբ ԱՄՆ-ի նախագահը բացահայտ հայտարարել է համաձայնագրի դադարեցման մասին և պատերազմ է սկսել, այլևս որևէ հիմք չկա համաձայնությունը պահպանելու և բանակցությունները շարունակելու համար», – նշել է նա։

Արաֆին նաև կոչ է արել Իրանի նախագահին, կառավարության անդամներին, զինված ուժերի հրամանատարությանը և դիվանագիտական կորպուսին համաձայնությունը համարել ավարտված և գործել «ջիհադի ու դիմադրության ճանապարհով»՝ լիովին հետևելով Իրանի գերագույն առաջնորդի ցուցումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment