https://arm.sputniknews.ru/20260718/giteliqy-bavarar-che-berqn-anter-e-masnagety-hacahatiki-canqsi-krtshatman-masin-104759954.html
Գիտելիքը բավարար չէ, բերքն «անտեր» է. մասնագետը` հացահատիկի ցանքսի կրճատման մասին
Գիտելիքը բավարար չէ, բերքն «անտեր» է. մասնագետը` հացահատիկի ցանքսի կրճատման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ–ում հացահատիկի ցանքատարածությունները վերջին տասնամյակում կրկնակի կրճատվել են, քանի որ այն եկամտաբեր չէ։ Չկան պետական գնումներ, որոնք կերաշխավորեին գոնե… 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T09:55+0400
2026-07-18T09:55+0400
2026-07-18T09:55+0400
հացահատիկ
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
հայաստան
գյուղատնտեսություն
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782590_0:43:1600:944_1920x0_80_0_0_4bba5770ae96b919ef8e9ecfb648bea9.jpg.webp
Հացահատիկ մշակելը տնտեսապես ձեռնտու չէ, հատկապես եթե պետությունը չի երաշխավորում բերքի գնումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը (նախկինում` գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ)։Նշենք, որ ցորենի տեղական արտադրությունը խթանելու թեմայով հուլիսի 8-ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ցորենի արտադրության, ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, տեղական ցորենի որակի և պահեստավորման հնարավորությունների մասին վերլուծություն։ Փաշինյանը հանձնարարել է քարտեզագրել ցորենի մշակման հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը և մշակել ներդրումային ծրագիր։«Եթե դիզելային վառելիքը, տեխնիկան և պարարտանյութերը մենք ներմուծում ենք Ռուսաստանից, ապա չի կարող մեր ցորենը լինել ներմուծվածից էժան։ Ուրեմն, եթե մեր հացահատիկի գինը տեղական շուկայում մրցունակ չէ, պետությունը պետք է ֆերմերին ավելի շատ շահագրգռի», – ասում է Ռուդիկ Նազարյանը։Չի ձևավորվել պրոֆեսիոնալ հողագործությունԽորհրդային տարիներին կոլտնտեսություններում ու սովխոզներում գյուղատնտեսական աշխատանքները կառավարում էին ագրոնոմները։ Հետխորհրդային Հայաստանի գյուղական հանայնքներից գրեթե ոչ մեկը ներկայում չունի ագրոնոմի հաստիք` անգամ խոշորացումից հետո։Նա նշում է, որ ագրոնոմների բացակայության պայմաններում գյուղացիները կա՛մ պետք է իրենց միջոցներով գյուղատնտես վարձեն, կա՛մ աշխատանքը կազմակերպեն ինքնուրույն։ Սակայն ակնհայտ է, որ հողը չի հանդուրժում ոչ պատշաճ մշակություն, որի հետևանքը ցածր բերքն է։Ի թիվս այլ խնդիրների, շատերը չեն կազմակերպում ցանքաշրջանառություն, իսկ ցորենը (ի տարբերություն, օրինակ, կարտոֆիլի) տարիներով նույն տարածքի վրա աճեցնել չի կարելի. պակասում են հողի սննդանյութերը, ավելանում` վնասատուները, արդյունքում` նվազում է բերքը։Հողերի հարցը ԽՍՀՄ փլուզումից հետոՀայտնի փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հողերը հաճախ սեփականաշնորհվում էին կտոր–կտոր, որպեսզի ամեն մի գյուղացուն բաժին հասներ նույն տարածքների և նույն որակի հող։ «Մութ ու ցուրտ» տարիներին այդ փոքր հողակտորներից ստացած թեկուզ մի քանի պարկ ցորենը ապրուստի միջոց էր։ Հետագայում, երբ երկրում հացի խնդիրը մեծամասամբ վերացավ, այդ հողակտորները մշակելը շատերի համար դարձել էր ոչ ձեռնտու, մանավանդ, որ գյուղացիների մի մասը տեղափոխվել էր քաղաքներ կամ հեռացել երկրից։«Թեկուզ երկրի ներսում շատերը նախընտրում են գալ Երևան ու շինարարությունում բանվոր աշխատել, քան անջրդի հողում ցորեն ցանել ու ամբողջ տարի հոյսով սպասել, որ երաշտ չլինի կամ կարկուտը չխփի», – նշում է Նազարյանը։Այդքանով հանդերձ, նախկին գյուղաբնակներից շատերը մեծ կարևորություն են տալիս սեփական հող ունենալուն և հաճախ հրաժարվում են այն վաճառել կամ գոնե վարձակալությամբ հանձնել։ Արդյունքում անմշակ հողակտորները, որոնք խառնված են մշակվող հողերի հետ, դժվարացնում են հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը։ Որքան էլ գյուղացին իր հողի վրա ժամանակին կիրառի թունաքիմիկատներ և այլ միջոցներ, հարևան անմշակ հողերից այդ հիվանդությունները կրկին թափանցում են։ Ամբողջ աշխարհում միջինը հացահատիկի բերքն ունենում է 34% կորուստ` հիվանդոթյուններից ու վնասատոներից, իսկ նման իրավիճակում այն կարող է է՛լ ավելի բարձր լինել։Հավելենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անտերության է մատնվել նաև գյուղատնտեսական տեխնիկայի պարկը. սկզբից այն անկանոն ձևով մասնավորեցվել էր, իսկ հետագա տարիներին նոր տրակտորներ ու կոմբայններ շատ քիչ են գնվել։«Պետական հաց»Եթե պետությունը գյուղացուն դրդի հացահատիկ աճեցնել, ապա տրամաբանական է, որ գյուղացին էլ ակնկալելու է, որ պետությունը կերաշխավորի իր բերքի գնումը։«Այլապես գյուղացին կարող է պատասխանել` ինձ ասում եք`հող մշակիր, ես մշակեցի, գումար ծախսեցի, հիմա, եթե բերքս չվաճառվի կամ էժան վաճառվի, «տակ տամ», պետությունը կլինի՞ դրա տերը։ Հենց դրա համար են անհրաժեշտ հացահատիկի պետական երաշխավորված գնումները։ Այդ հացահատիկը հնարավոր կլինի օգտագործել առնվազն պետական կարիքների համար», – նշում է Նազարյանը։Ունեցածը պատշաճ չի պահպանվումԽորհրդային ժամանակներում Հայաստանի շուրջ 930 գյուղից 72-ում եղել են մասնագիտացված սովխոզներ, որոնք աճեցրել են սերմացու հացահատիկ։ Հիմա մնացել է միայն մեկ սերմնաբուծական տնտեսություն` «Գյումրու սելեկցիոն կայանը», որտեղ պետությունն ունի մասնաբաժին։ Սակայն այսօր կայանը իր արտադրանքն իրացնելու խնդիր ունի, քանի որ սերմերի շուկան կանոնակարգված չէ։Ցորենի արտադրության աջակցությունը պիտի լինի համալիր, միջամտությունը` վիրահատական. փորձագետ«Արդյունքում ունենք ցածր արդյունավետություն, ցածր եկամուտ, ոչ պրոֆեսիոբալ հողագործություն, հնամաշ գյուղտեխնիկա։ Այս բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել ի միջի այլոց, անհրաժեշտ է կենտրոնացված աշխատանք, որը, կարծում եմ, հնարավոր է կազմակերպել`միայն վերստեղծելով գյուղատնտեսության նախարարությունը», – եզրափակում է Նազարյանը։Հիշեցնենք` վերջին տարիներին Հայաստանը ներկրում է 300 հազար տոննայից ավելի ցորեն, 99%-ով` Ռուսաստանից։Ըստ պաշտոնական վիճակագրության` 10 տարի առաջ Հայաստանում հացահատիկի ցանքսը կազմում էր մոտ 100 հազար հեկտար, անցյալ տարի` 48 հազարից պակաս։ Հացահատիկի գծով ինքնաբավությունը, որը, օբյեկտիվ պատճառներով, երբեք բարձր չի եղել, հիմա է՛լ ավելի է նվազել (վերջին տարիներին կազմում է շուրջ 25%, այսինքն` պահանջարկի 75%–ը ներմուծվում է)։
2026
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_80c0f89ec5d54a36fa17f51771efec64.jpg.webp
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_d55b9b580502aa973f0042ec49b2dc1c.jpg.webp
հացահատիկ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հայաստան, գյուղատնտեսություն, հեղինակներ
հացահատիկ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հայաստան, գյուղատնտեսություն, հեղինակներ
ՀՀ–ում հացահատիկի ցանքատարածությունները վերջին տասնամյակում կրկնակի կրճատվել են, քանի որ այն եկամտաբեր չէ։ Չկան պետական գնումներ, որոնք կերաշխավորեին գոնե նվազագույն եկամուտ։ Արդյունքում թուլացել է մասնագիտացված հողագործությունը, իսկ գյուղտեխնիկայի պարկը հնամաշ է։
Նշենք, որ ցորենի տեղական արտադրությունը խթանելու թեմայով հուլիսի 8-ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ցորենի արտադրության, ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, տեղական ցորենի որակի և պահեստավորման հնարավորությունների մասին վերլուծություն։ Փաշինյանը հանձնարարել է քարտեզագրել ցորենի մշակման հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը և մշակել ներդրումային ծրագիր։
«Եթե դիզելային վառելիքը, տեխնիկան և պարարտանյութերը մենք ներմուծում ենք Ռուսաստանից, ապա չի կարող մեր ցորենը լինել ներմուծվածից էժան։ Ուրեմն, եթե մեր հացահատիկի գինը տեղական շուկայում մրցունակ չէ, պետությունը պետք է ֆերմերին ավելի շատ շահագրգռի», – ասում է Ռուդիկ Նազարյանը։
Չի ձևավորվել պրոֆեսիոնալ հողագործություն
Խորհրդային տարիներին կոլտնտեսություններում ու սովխոզներում գյուղատնտեսական աշխատանքները կառավարում էին ագրոնոմները։ Հետխորհրդային Հայաստանի գյուղական հանայնքներից գրեթե ոչ մեկը ներկայում չունի ագրոնոմի հաստիք` անգամ խոշորացումից հետո։
«Համայնքներում կան գյուղատնտեսական բաժիններ, սակայն այնտեղ առանձնապես չեն հետաքրքրվում, թե այս կամ այն գյուղացին իր հողը մշակո՞ւմ է, թե՞ ոչ, կամ եթե մշակեց` կարողացա՞վ բերքը վաճառել, թե՞ ոչ», – ասում է Նազարյանը։
Նա նշում է, որ ագրոնոմների բացակայության պայմաններում գյուղացիները կա՛մ պետք է իրենց միջոցներով գյուղատնտես վարձեն, կա՛մ աշխատանքը կազմակերպեն ինքնուրույն։ Սակայն ակնհայտ է, որ հողը չի հանդուրժում ոչ պատշաճ մշակություն, որի հետևանքը ցածր բերքն է։
Ի թիվս այլ խնդիրների, շատերը չեն կազմակերպում ցանքաշրջանառություն, իսկ ցորենը (ի տարբերություն, օրինակ, կարտոֆիլի) տարիներով նույն տարածքի վրա աճեցնել չի կարելի. պակասում են հողի սննդանյութերը, ավելանում` վնասատուները, արդյունքում` նվազում է բերքը։
Հողերի հարցը ԽՍՀՄ փլուզումից հետո
Հայտնի փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հողերը հաճախ սեփականաշնորհվում էին կտոր–կտոր, որպեսզի ամեն մի գյուղացուն բաժին հասներ նույն տարածքների և նույն որակի հող։ «Մութ ու ցուրտ» տարիներին այդ փոքր հողակտորներից ստացած թեկուզ մի քանի պարկ ցորենը ապրուստի միջոց էր։ Հետագայում, երբ երկրում հացի խնդիրը մեծամասամբ վերացավ, այդ հողակտորները մշակելը շատերի համար դարձել էր ոչ ձեռնտու, մանավանդ, որ գյուղացիների մի մասը տեղափոխվել էր քաղաքներ կամ հեռացել երկրից։
«Թեկուզ երկրի ներսում շատերը նախընտրում են գալ Երևան ու շինարարությունում բանվոր աշխատել, քան անջրդի հողում ցորեն ցանել ու ամբողջ տարի հոյսով սպասել, որ երաշտ չլինի կամ կարկուտը չխփի», – նշում է Նազարյանը։
Այդքանով հանդերձ, նախկին գյուղաբնակներից շատերը մեծ կարևորություն են տալիս սեփական հող ունենալուն և հաճախ հրաժարվում են այն վաճառել կամ գոնե վարձակալությամբ հանձնել։ Արդյունքում անմշակ հողակտորները, որոնք խառնված են մշակվող հողերի հետ, դժվարացնում են հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը։ Որքան էլ գյուղացին իր հողի վրա ժամանակին կիրառի թունաքիմիկատներ և այլ միջոցներ, հարևան անմշակ հողերից այդ հիվանդությունները կրկին թափանցում են։ Ամբողջ աշխարհում միջինը հացահատիկի բերքն ունենում է 34% կորուստ` հիվանդոթյուններից ու վնասատոներից, իսկ նման իրավիճակում այն կարող է է՛լ ավելի բարձր լինել։
«Ժամանակին մենք առաջարկել էինք հետևյալը. որքան շատ են գյուղում անմշակ հողերը, այնքան քիչ պետական սուբսիդիա թող ստանա համայնքը։ Այդ դեպքում, հավատացեք, գյուղապետը հազար ու մի ձևով կհամոզեր ներկա կամ նախկին համագյուղացիներին, հարկ եղած դեպքում ինքը իր գումարով վար ու ցանք կաներ։ Ժամանակին այդ առաջարկը չէր ընդունվել, իսկ ներկայիս իշխանությունը, ցավոք, ինձ խորհրդատվության համար չի դիմում»,– հավելեց Նազարյանը։
Հավելենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անտերության է մատնվել նաև գյուղատնտեսական տեխնիկայի պարկը. սկզբից այն անկանոն ձևով մասնավորեցվել էր, իսկ հետագա տարիներին նոր տրակտորներ ու կոմբայններ շատ քիչ են գնվել։
«Պետական հաց»
Եթե պետությունը գյուղացուն դրդի հացահատիկ աճեցնել, ապա տրամաբանական է, որ գյուղացին էլ ակնկալելու է, որ պետությունը կերաշխավորի իր բերքի գնումը։
«Այլապես գյուղացին կարող է պատասխանել` ինձ ասում եք`հող մշակիր, ես մշակեցի, գումար ծախսեցի, հիմա, եթե բերքս չվաճառվի կամ էժան վաճառվի, «տակ տամ», պետությունը կլինի՞ դրա տերը։ Հենց դրա համար են անհրաժեշտ հացահատիկի պետական երաշխավորված գնումները։ Այդ հացահատիկը հնարավոր կլինի օգտագործել առնվազն պետական կարիքների համար», – նշում է Նազարյանը։
Ունեցածը պատշաճ չի պահպանվում
Խորհրդային ժամանակներում Հայաստանի շուրջ 930 գյուղից 72-ում եղել են մասնագիտացված սովխոզներ, որոնք աճեցրել են սերմացու հացահատիկ։ Հիմա մնացել է միայն մեկ սերմնաբուծական տնտեսություն` «Գյումրու սելեկցիոն կայանը», որտեղ պետությունն ունի մասնաբաժին։ Սակայն այսօր կայանը իր արտադրանքն իրացնելու խնդիր ունի, քանի որ սերմերի շուկան կանոնակարգված չէ։
«Արդյունքում ունենք ցածր արդյունավետություն, ցածր եկամուտ, ոչ պրոֆեսիոբալ հողագործություն, հնամաշ գյուղտեխնիկա։ Այս բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել ի միջի այլոց, անհրաժեշտ է կենտրոնացված աշխատանք, որը, կարծում եմ, հնարավոր է կազմակերպել`միայն վերստեղծելով գյուղատնտեսության նախարարությունը», – եզրափակում է Նազարյանը։
Հիշեցնենք` վերջին տարիներին Հայաստանը ներկրում է 300 հազար տոննայից ավելի ցորեն, 99%-ով` Ռուսաստանից։
Ըստ պաշտոնական վիճակագրության` 10 տարի առաջ Հայաստանում հացահատիկի ցանքսը կազմում էր մոտ 100 հազար հեկտար, անցյալ տարի` 48 հազարից պակաս։ Հացահատիկի գծով ինքնաբավությունը, որը, օբյեկտիվ պատճառներով, երբեք բարձր չի եղել, հիմա է՛լ ավելի է նվազել (վերջին տարիներին կազմում է շուրջ 25%, այսինքն` պահանջարկի 75%–ը ներմուծվում է)։