Խամենեիի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է, որ Իրանը զսպումից հարձակման կանցնի

https://arm.sputniknews.ru/20260717/khameneii-khvorhrdakany-amn-in-sparnacel-e-vor-irany-zspumic-hardzakman-kancni-104775296.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_55:0:766:533_1920x0_80_0_0_54dbb1a81a1107d973871aebe20feb51.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

այաթոլլա ալի խամենեի, խորհրդական, իրանի իսլամական հանրապետություն, ամն

այաթոլլա ալի խամենեի, խորհրդական, իրանի իսլամական հանրապետություն, ամն

Բաժանորդագրվել

Այաթոլլայի խորհրդականը զգուշացրել է, որ եթե հարվածները շարունակվեն, Իրանի զինված ուժերը կսկսեն հարձակվել ոչ միայն հակամարտության գոտում, այլև դրանից դուրս գտնվող ամերիկյան բազաների վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Եթե ԱՄՆ-ն շարունակի հարվածել Իրանին առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում, Թեհրանը զսպման և պատասխան գործողությունների քաղաքականությունից կանցնի հարձակման և լիակատար ոչնչացման։ Այս մասին, Tasnim–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

Ռեզային նշել է, որ այդ դեպքում Իրանի զինված ուժերը կհետապնդեն և հարվածներ կհասցնեն ոչ միայն հակամարտության գոտում, այլև դրանից դուրս գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։

Գերագույն առաջնորդի խորհրդականի խոսքով՝ ԱՄՆ ռազմավարությունը փակուղի է մտել, իսկ իրանական հարձակումների ինտենսիվությունն առաջիկա օրերին կավելանա։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment