«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները:

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

Leave a comment