https://arm.sputniknews.ru/20260717/hraparakvel-en-mvonakvojum-gvortsarar-ermvolaevi-dem-mahapvordzi-kadrery-104773900.html
Հրապարակվել են Մոնակոյում գործարար Երմոլաևի դեմ մահափորձի կադրերը
Հրապարակվել են Մոնակոյում գործարար Երմոլաևի դեմ մահափորձի կադրերը
Sputnik Արմենիա
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T22:37+0400
2026-07-17T22:37+0400
2026-07-17T22:37+0400
տեսանյութեր
տեսանյութ
օլիգարխ
մահափորձ
մոնակո
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104771122_0:0:1003:564_1920x0_80_0_0_23b37649bb4570dcef26975a276b810e.jpg.webp
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հրապարակել է ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ կատարված մահափորձի տեսանյութը։Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։Հիշեցնենք, որ հունիսի 29-ի երեկոյան Մոնակոյում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով տուժել էին Երմոլաևը, նրա կինը և որդին։ Մոնակոյի գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել էր, որ միջադեպը որպես ահաբեկչություն չի դիտարկվում։ Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ պայթյունը, տեղական քննիչների վարկածով, կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից՝ հավանաբար որպես նախազգուշացում գործարարին։Երմոլաևի դեմ Մոնակոյում մահափորձ կատարելու մեջ կասկածվող 39-ամյա Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը հայտնաբերվել է Կիևի մոտակայքում հունիսի 8-ին։ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է սպանության մեջ կասկածվողների՝ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Վլադիսլավ Ռեուտի և նախկին իրավապահ Վիտալի Ժիկովիչի ձերբակալության մասին։ Երկուսն էլ հետագայում կալանավորվել են։
մոնակո
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Кадры покушения на олигарха Вадима Ермолаева и его семью в Монако
Sputnik Արմենիա
Кадры покушения на олигарха Вадима Ермолаева и его семью в Монако
2026-07-17T22:37+0400
true
PT0M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104771122_0:0:753:564_1920x0_80_0_0_378e05d77f41efb30293b7dbd1a5f1be.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, օլիգարխ, մահափորձ, մոնակո, ուկրաինա, видео
տեսանյութեր, տեսանյութ, օլիգարխ, մահափորձ, մոնակո, ուկրաինա, видео
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հրապարակել է ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ կատարված մահափորձի տեսանյութը։
«Հաջողվել է վերականգնել հիմնական ապացույցներից մեկը, որը կասկածյալները փորձել են ոչնչացնել։ Խոսքը տեսագրության սարքերից ստացված տեսանյութի մասին է, որը հանցագործները նախապես տեղադրել էին հանցագործության վայրի մոտ՝ պատվերի կատարման հաստատումը ստանալու համար», – գրել է գլխավոր դատախազը Telegram–ալիքում։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը քայլում փողոցով, և ցանկապատի կողքով անցնլիս պայթում է այնտեղ տեղադրված ռումբը։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ի երեկոյան Մոնակոյում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով տուժել էին Երմոլաևը, նրա կինը և որդին։ Մոնակոյի գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել էր, որ միջադեպը որպես ահաբեկչություն չի դիտարկվում։ Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ պայթյունը, տեղական քննիչների վարկածով, կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից՝ հավանաբար որպես նախազգուշացում գործարարին։
Երմոլաևի դեմ Մոնակոյում մահափորձ կատարելու մեջ կասկածվող 39-ամյա Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը հայտնաբերվել է Կիևի մոտակայքում հունիսի 8-ին։ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է սպանության մեջ կասկածվողների՝ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության աշխատակից Վլադիսլավ Ռեուտի և նախկին իրավապահ Վիտալի Ժիկովիչի ձերբակալության մասին։ Երկուսն էլ հետագայում կալանավորվել են։