https://arm.sputniknews.ru/20260717/amnn-israjelin-hajtnel-e-vor-tsragrum-e–tasnjak-licqavvorvogh-inqnatirner-teghapvokhel-ajntegh-104774077.html
ԱՄՆ–ն Իսրայելին հայտնել է, որ ծրագրում է տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ տեղափոխել այնտեղ
ԱՄՆ–ն Իսրայելին հայտնել է, որ ծրագրում է տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ տեղափոխել այնտեղ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ նախագահը հակված է ընդլայնելու ԱՄՆ–ի ռազմական գործողություններն Իրանում։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T22:47+0400
2026-07-17T22:47+0400
2026-07-17T22:47+0400
ամն կոնգրես
ամն
անօդաչու ինքնաթիռ
ինքնաթիռ
իսրայել
սպառազինություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104771308_140:0:993:480_1920x0_80_0_0_9e6f423360b1f35134222f1808e8e16a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ ռազմական գործողության հնարավոր ընդլայնումից առաջ Իսրայելին տեղեկացրել է մի քանի տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ երկիր տեղափոխելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով 3 ամերիկյան և իսրայելցի պաշտոնյաների։Նշվում է, որ Իսրայելում արդեն տեղակայված է 60 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ, որոնցից մոտ 30-ը Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում և նույնքան էլ Իսրայելի հարավում գտնվող «Ռամոն» օդանավակայանում։Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների տեղակայումը «Բեն Գուրիոն» օդանավակայանում վիճելի հարց է դարձել Իսրայելում։ Դրանք զբաղեցնում են օդանավակայանի զգալի մասը, և նոր ինքնաթիռների ժամանումը արձակուրդային թեժ սեզոնին կարող է հանգեցնել քաղաքացիական չվերթերի զանգվածային չեղարկումների։Մասնավորապես, Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը կողմ է հանդես եկել Բեն Գուրիոն օդանավակայանում ամերիկյան ինքնաթիռների թիվը կրճատելուն, սակայն պաշտպանության նախարարությունը դեմ է դրան։Պորտալի աղբյուրների համաձայն` ԱՄՆ զինվորականները նախընտրում են օգտագործել Բեն-Գուրիոն օդանավակայանը՝ այն համարելով իրենց ինքնաթիռների համար ավելի անվտանգ, քան տարածաշրջանի մյուս ավիաբազաները։Ավելի վաղ WSJ-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ ռազմական գործողությունները Իրանում։ Ըստ որոշ տեղեկությունների` քննարկվում են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող կղզիների գրավման և իբր գաղտնի միջուկային հետազոտությունների համար օգտագործվող օբյեկտի վրա հարվածների տարբերակները։ Քննարկվում են նաև Պիկաքս լեռան թունելային համալիրի վրա հարձակումները (որտեղ, ԱՄՆ-ի ենթադրությունների համաձայն, գտնվում է այդ օբյեկտը) և երկրում թիրախների ուղղությամբ ավիահարվածների ընդլայնումը։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104771308_246:0:886:480_1920x0_80_0_0_9687ec7e12d3fbba978970f0931d7c95.jpg.webp
ամն կոնգրես, ամն, անօդաչու ինքնաթիռ, ինքնաթիռ, իսրայել, սպառազինություն, իրանի իսլամական հանրապետություն
ամն կոնգրես, ամն, անօդաչու ինքնաթիռ, ինքնաթիռ, իսրայել, սպառազինություն, իրանի իսլամական հանրապետություն
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ նախագահը հակված է ընդլայնելու ԱՄՆ–ի ռազմական գործողություններն Իրանում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ ռազմական գործողության հնարավոր ընդլայնումից առաջ Իսրայելին տեղեկացրել է մի քանի տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ երկիր տեղափոխելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով 3 ամերիկյան և իսրայելցի պաշտոնյաների։
Նշվում է, որ Իսրայելում արդեն տեղակայված է 60 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ, որոնցից մոտ 30-ը Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում և նույնքան էլ Իսրայելի հարավում գտնվող «Ռամոն» օդանավակայանում։
Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների տեղակայումը «Բեն Գուրիոն» օդանավակայանում վիճելի հարց է դարձել Իսրայելում։ Դրանք զբաղեցնում են օդանավակայանի զգալի մասը, և նոր ինքնաթիռների ժամանումը արձակուրդային թեժ սեզոնին կարող է հանգեցնել քաղաքացիական չվերթերի զանգվածային չեղարկումների։
Մասնավորապես, Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը կողմ է հանդես եկել Բեն Գուրիոն օդանավակայանում ամերիկյան ինքնաթիռների թիվը կրճատելուն, սակայն պաշտպանության նախարարությունը դեմ է դրան։
Պորտալի աղբյուրների համաձայն` ԱՄՆ զինվորականները նախընտրում են օգտագործել Բեն-Գուրիոն օդանավակայանը՝ այն համարելով իրենց ինքնաթիռների համար ավելի անվտանգ, քան տարածաշրջանի մյուս ավիաբազաները։
Ավելի վաղ WSJ-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ ռազմական գործողությունները Իրանում։ Ըստ որոշ տեղեկությունների` քննարկվում են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող կղզիների գրավման և իբր գաղտնի միջուկային հետազոտությունների համար օգտագործվող օբյեկտի վրա հարվածների տարբերակները։ Քննարկվում են նաև Պիկաքս լեռան թունելային համալիրի վրա հարձակումները (որտեղ, ԱՄՆ-ի ենթադրությունների համաձայն, գտնվում է այդ օբյեկտը) և երկրում թիրախների ուղղությամբ ավիահարվածների ընդլայնումը։