Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կրակ է բացել Հորմուզի նեղուցով ընթացող թայլանդական դրոշով նավի ուղղությամբ։
Գործակալության պնդմամբ՝ նավը անտեսել է իրանական կողմի նախազգուշացումները և փորձել է անցնել նեղուցով՝ առանց համապատասխան թույլտվության։