Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից՝ հայտնելով, որ Բագրավանի երիտասարդ նախրապանը, ով սարերում է եղել, ծանր վնասվածքներ է ստացել.
«Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել… Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»: