https://arm.sputniknews.ru/20260717/vov-skhalvum-e-plejoffi-khaghy-ditum-e-herustacujcvov-rvobert-markvosjan-104759348.html
«Ով սխալվում է, փլեյ—օֆֆի խաղը դիտում է հեռուստացույցով». Ռոբերտ Մարկոսյան
«Ով սխալվում է, փլեյ—օֆֆի խաղը դիտում է հեռուստացույցով». Ռոբերտ Մարկոսյան
Sputnik Արմենիա
Չէի պատկերացնում, որ այդքան չեմ քնելու, բայց ինչ-որ տեղ թե՛ զարմանալի բաներ տեղի ունեցան, թե՛ հետաքրքիր. կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ստացված մրցաշար է… 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T22:11+0400
2026-07-17T22:11+0400
2026-07-17T22:11+0400
ֆուտբոլ
ֆուտբոլի աշխարհի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104740756_0:0:1920:1080_1920x0_80_0_0_feeb7256ee1f7e1895fd23b4cae59bfe.jpg.webp
Չէի պատկերացնում, որ այդքան չեմ քնելու, բայց ինչ-որ տեղ թե՛ զարմանալի բաներ տեղի ունեցան, թե՛ հետաքրքիր. կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ստացված մրցաշար է իր բոլոր տարօրինակություններով հանդերձ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության տպավորություններով է կիսվում ֆուտբոլային փորձագետ և մեկնաբան Ռոբերտ Մարկոսյանը «Ուրիշ նորություններում»:Նրա խոսքով, ավելի քան 100 դինամիկ խաղերից հետո Մունդիալն արդեն մոտեցել է իր գագաթնակետին, սակայն այն արդեն հասցրել է զարմացնել ոչ միայն էկզոտիկ հավաքականների՝ Կաբո Վերդեի կամ Կոնգոյի տպավորիչ ու «նոր գեղեցկություն հաղորդող» խաղով, այլև կազմակերպչական արտասովոր նորամուծություններով:Փորձագետն անդրադարձավ առաջնության ամենավիճահարույց կողմերին, մասնավորապես՝ ամերիկյան հեռուստաընկերությունների թելադրանքով ներդրված ջրային դադարներին, որոնք փոխում են խաղի տեմպն ու տակտիկան։Խոսելով եզրափակիչ հասած հավաքականների մասին՝ Ռոբերտ Մարկոսյանը նկատեց, որ Իսպանիան լիովին արժանի է տիտղոսի համար պայքարելուն, քանի որ նրանց դեմ կիսաեզրափակչում Ֆրանսիայի հզոր ընտրանին «ուղղակի չկար խաղադաշտում»: Մյուս կողմից՝ Արգենտինայի անցած ճանապարհը մինչև եզրափակիչ անհամեմատ ավելի դրամատիկ էր, իսկ Անգլիայի դեմ պատմական ու քաղաքական ենթատեքստ ունեցող մրցապայքարում հերթական անգամ վճռորոշ եղավ Լիոնել Մեսսիի ֆենոմենալ գործոնը:Թեև փորձագետն ընդգծում է, որ չունի հստակ ֆավորիտ և պարզապես պատրաստվում է վայելել սպասվող մեծ դիմակայությունը, նա հույս հայտնեց, որ կիրակի օրը կայանալիք Իսպանիա-Արգենտինա եզրափակիչ խաղում հաղթողը տիտղոսը կնվաճի բացառապես արդար պայքարում՝ «իր կարգն ապացուցելով, որպեսզի շահարկումների խնդիր չլինի»:Ամբողջությամբ՝ տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104740756_353:0:1793:1080_1920x0_80_0_0_b8d65e96ac099c624aa8aea5d1f2d064.jpg.webp
ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, видео
ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, видео
Չէի պատկերացնում, որ այդքան չեմ քնելու, բայց ինչ-որ տեղ թե՛ զարմանալի բաներ տեղի ունեցան, թե՛ հետաքրքիր. կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ստացված մրցաշար է իր բոլոր տարօրինակություններով հանդերձ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության տպավորություններով է կիսվում ֆուտբոլային փորձագետ և մեկնաբան Ռոբերտ Մարկոսյանը «Ուրիշ նորություններում»:
Նրա խոսքով, ավելի քան 100 դինամիկ խաղերից հետո Մունդիալն արդեն մոտեցել է իր գագաթնակետին, սակայն այն արդեն հասցրել է զարմացնել ոչ միայն էկզոտիկ հավաքականների՝ Կաբո Վերդեի կամ Կոնգոյի տպավորիչ ու «նոր գեղեցկություն հաղորդող» խաղով, այլև կազմակերպչական արտասովոր նորամուծություններով:
Փորձագետն անդրադարձավ առաջնության ամենավիճահարույց կողմերին, մասնավորապես՝ ամերիկյան հեռուստաընկերությունների թելադրանքով ներդրված ջրային դադարներին, որոնք փոխում են խաղի տեմպն ու տակտիկան։
Խոսելով եզրափակիչ հասած հավաքականների մասին՝ Ռոբերտ Մարկոսյանը նկատեց, որ Իսպանիան լիովին արժանի է տիտղոսի համար պայքարելուն, քանի որ նրանց դեմ կիսաեզրափակչում Ֆրանսիայի հզոր ընտրանին «ուղղակի չկար խաղադաշտում»: Մյուս կողմից՝ Արգենտինայի անցած ճանապարհը մինչև եզրափակիչ անհամեմատ ավելի դրամատիկ էր, իսկ Անգլիայի դեմ պատմական ու քաղաքական ենթատեքստ ունեցող մրցապայքարում հերթական անգամ վճռորոշ եղավ Լիոնել Մեսսիի ֆենոմենալ գործոնը:
Թեև փորձագետն ընդգծում է, որ չունի հստակ ֆավորիտ և պարզապես պատրաստվում է վայելել սպասվող մեծ դիմակայությունը, նա հույս հայտնեց, որ կիրակի օրը կայանալիք Իսպանիա-Արգենտինա եզրափակիչ խաղում հաղթողը տիտղոսը կնվաճի բացառապես արդար պայքարում՝ «իր կարգն ապացուցելով, որպեսզի շահարկումների խնդիր չլինի»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում։