Axios-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իսրայելին տեղեկացրել է տարածաշրջան տասնյակ լրացուցիչ ամերիկյան օդային լիցքավորող ինքնաթիռներ ուղարկելու ծրագրի մասին։
Հրապարակման համաձայն՝ ներկայումս Իսրայելում արդեն տեղակայված է շուրջ 60 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ։
Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները չեն բացառում, որ հակամարտությունը կարող է սրվել արդեն առաջիկա օրերին։