Իսրայելի խորհրդարանը լուծարվել է. երկիրը պատրաստվում է ընտրությունների

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 17-ի վաղ առավոտյան քվեարկել է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ ինքնալուծարման օգտին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Խորհրդարանը լուծարելու առաջարկը, որը կցված էր կուսակցությունների ֆինանսավորման մասին օրինագծին, հավանության է արժանացել Քնեսեթի 120 անդամներից 62-ի, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

Արդյունքում օրենսդիր մարմինը արձակուրդ է գնացել մինչև ընտրություններից հետո հաջորդ խորհրդարանի երդմնակալությունը։

Առաջիկա ընտրություններում վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է հասնել պաշտոնավարման ևս մեկ ժամկետի։

Leave a comment