ԱՄՆ-ն հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի ծովային դիտակետի ոչնչացման մասին․ CENTCOM

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հուլիսի 16-ին ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իրանի հարավարևելյան Չաբահար քաղաքի Շահիդ Քալանթարի նավահանգստում գտնվող դիտարկման աշտարակը։

CENTCOM-ի պնդմամբ՝ օբյեկտը եղել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովային վերահսկողության ցանցի մի մասը և տասնամյակներ շարունակ օգտագործվել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի շարժը վերահսկելու, ինչպես նաև քաղաքացիական նավագնացության դեմ գործողությունները համակարգելու համար։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ աշտարակի ոչնչացումը նվազեցրել է ԻՀՊԿ-ի հնարավորությունները նման գործողություններ իրականացնելու ուղղությամբ և կնպաստի տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը՝ բացառությամբ Իրանի նկատմամբ գործող ռազմածովային շրջափակումը խախտող նավերի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment