ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար

https://arm.sputniknews.ru/20260717/hhum-2-vostikan-e-dzerbakalvel-3-tari-araj-teghi-unecats-spanutjann-ozhandakelu-hamar-104760615.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1022/51/10225180_251:0:1600:1012_1920x0_80_0_0_2475302fd18f56e0ca3cac3c5677f6a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ոստիկան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան, ձերբակալություն

ոստիկան, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան, ձերբակալություն

Բաժանորդագրվել

ՔԿ–ն ԱԱԾ–ի հետ համատեղ խուզարկություններ է կատարել 2 ոստիկանների բնակարաններում:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ քննչական կոմիտեից նշում են, որ այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թ. օգոստոսի 7–ին և միայն հիմա է հիմնավորվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն են օժանդակել մեղադրյալ Ա․Ս․–ին` տուժողներ Ա․Հ․–ի և Ար. Հ.–ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․–ին ցույց տալու համար։

Այդ նպատակով ոստիկանները մեղադրյալ Ա․Ս․–ից ստացել են նախապես խոստացված 5 մլն դրամը։

Այսպիսով, ըստ ՔԿ–ի, ոստիկանները նպաստել են Ա․Հ․–ի սպանության փորձին և Ար.Հ․–ի սպանությանը։

«Մեղադրյալ Ա․Ս․–ն, տուժողներին հետապնդելու ընթացքում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․–ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.–ին, որից հետո դիմել է փախուստի»,– նշված կոմիտեի հաղորդագրության մեջ։

ՔԿ–ն ԱԱԾ–ի հետ համատեղ խուզարկություններ է կատարել 2 ոստիկանների բնակարաններում: Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):

Ոստիկաններ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Երևանում հայտնաբերել են 300 000 դոլար հափշտակած կնոջը. տեսանյութ

Leave a comment