«Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են ուսումնական «Toyota», «Nissan», «Լադա» և «FAW», տուժածներ կան․ Shamshyan

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի, ժողովրդին ավելի շատ հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment