Պակիստանը և Քուվեյթը բանակցում են պաշտպանական համագործակցության ընդլայնման շուրջ․ Reuters

Reuters-ի հաղորդմամբ՝ Պակիստանն ու Քուվեյթը բանակցություններ են վարում պաշտպանական համագործակցության ընդլայնման վերաբերյալ՝ այն կապելով էներգետիկ համագործակցության և ներդրումների հետ։

Գործակալության տվյալներով՝ բանակցությունները դեռևս վաղ փուլում են, և դրանց ընթացքի վրա կարող է ազդել ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությունը։

Հաղորդվում է, որ Քուվեյթը հետաքրքրված է ռազմական համագործակցության ընդլայնմամբ, այդ թվում՝ ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ պաշտպանական միջոցների ձեռքբերմամբ։

Միևնույն ժամանակ, պակիստանցի պաշտոնյաները նշել են, որ այս փուլում Պակիստանի մարտական ստորաբաժանումների տեղակայման հարցը չի քննարկվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment