https://arm.sputniknews.ru/20260717/irani-ishkhanutjunnery-bnakchutjany-hvordvorel-en-pik-zhamerin-1-zhamvov-anjatel-odvorakichy-104755458.html
Իրանի իշխանությունները բնակչությանը հորդորել են պիկ ժամերին 1 ժամով անջատել օդորակիչը
Իրանի իշխանությունները բնակչությանը հորդորել են պիկ ժամերին 1 ժամով անջատել օդորակիչը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով էլեկտրահաղորդման գծեր են վնասվել Բենդեր Աբասում։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T17:15+0400
2026-07-17T17:15+0400
2026-07-17T17:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
էլեկտրաէներգիա
լույս
օդորակիչ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104736381_0:146:694:536_1920x0_80_0_0_bd88143c7568cfa890fe6e4e264cc95f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրանի հարավին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո Իրանի էներգետիկայի նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել օպտիմալացնել էլեկտրաէներգիայի սպառումը։Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով էլեկտրահաղորդման գծեր են վնասվել Հորմոզգան նահանգի Բենդեր Աբաս քաղաքում։ Mehr գործակալությունը նաև հայտնել էր, որ վերջին օրերին նույն նահանգում հարձակումների են ենթարկվել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ` Սիրիկ շրջանում գտնվող նավահանգիստներն ու կապի աշտարակները։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104736381_0:81:694:601_1920x0_80_0_0_5dcb6d29b1bec83893288553f4415de3.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, էլեկտրաէներգիա, լույս, օդորակիչ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, էլեկտրաէներգիա, լույս, օդորակիչ, ամն
Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով էլեկտրահաղորդման գծեր են վնասվել Բենդեր Աբասում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրանի հարավին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո Իրանի էներգետիկայի նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել օպտիմալացնել էլեկտրաէներգիայի սպառումը։
Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով էլեկտրահաղորդման գծեր են վնասվել Հորմոզգան նահանգի Բենդեր Աբաս քաղաքում։ Mehr գործակալությունը նաև հայտնել էր, որ վերջին օրերին նույն նահանգում հարձակումների են ենթարկվել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ` Սիրիկ շրջանում գտնվող նավահանգիստներն ու կապի աշտարակները։
«Հարավային նահանգների (որոնք այժմ ուժեղ շոգերի են բախվել) էլեկտրամատակարարման օբյեկտները հարձակումների են ենթարկվում։ Կայուն էլեկտրամատակարարումն ապահովելու համար յուրաքանչյուր ընտանիք պիկ ժամերին թող անջատի օդորակիչը ընդամենը մեկ ժամով», – ասվում է Իրանի նախարարության հայտարարության մեջ։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։