«Վարը Վարենկ» հասարակական կազմակերպությունը փորձում է ազգային ծիսական կերպարներին վերադարձնել մեր կենցաղ։
«Հնում խաղ խաղալ ասելիս հասկանում էին և՛ պարելը, և՛ երգելը, և՛ միասին ուրախ ժամանակ անցկացնելը։ Մենք մարդկանց կոչ ենք անում գալ ու մինչև իրիկուն խաղալ մեզ հետ։ Տոնի ընթացքում փորձելու ենք կենդանացնել ու մեր կենցաղ վերադարձնել ազգային ծիսական կերպարներին՝ Պաս պապին, Ուտիս տատին, Կաղանդ պապին և Արուս տիկնիկին։ Թեև նրանք այսօր այնքան էլ հայտնի չեն, բայց չափազանց գեղեցիկ ու հետաքրքիր կերպարներ են։ Մենք փորձում ենք նրանց վերադարձնել մեր կենցաղ և քիչ-քիչ «Դիսնեյլենդի» ինչ-որ այլընտրանք առաջարկել։ Մեր մշակույթն այդ ամեն ինչն ունի, ու մեր նպատակն է սեփական, հայկական արմատներով արժեքները վերականգնելն ու հանրայնացնելը»,– ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։