https://arm.sputniknews.ru/20260717/stambulum-kalanavvorel-en-hajkakan-gerezmanatan-vra-hardzakvats-andzin-104757757.html
Ստամբուլում կալանավորել են հայկական գերեզմանատան վրա հարձակված անձին
Ստամբուլում կալանավորել են հայկական գերեզմանատան վրա հարձակված անձին
Sputnik Արմենիա
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մահմութ Դինդարը ՆԳՆ-ից պահանջել է հայտնել, թե վերջին 10 տարում Թուրքիայի քրիստոնեական տաճարների ու… 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T17:29+0400
2026-07-17T17:29+0400
2026-07-17T17:29+0400
թուրքիա
գերեզման
ստամբուլ
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104464994_0:0:1024:576_1920x0_80_0_0_34cdb9c062acb6021b3135ca0b395503.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի հեղինակը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ermenihaber–ը։Նշենք, որ Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասում անհայտ անձը հարձակվել էր Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա` վնասելով 6 գերեզման և մեկ աղբյուր։ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ Որպես կասկածյալ էր ճանաչվել Մ.Կ.–ն, հուլիսի 9-ին նա ձերբակալվել էր։Միջադեպից հետո Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։Նա ցանկանում է, որպեսզի ուսումնասիրվեն բոլոր հայկական ու քրիստոնեական գերեզմանների նկատմամբ հարձակումները, որոնք կատարվում են ատելության հողի վրա։ Դինդարն իր հիմնավորման մեջ նշել է, որ հարձակումները ատելության լուրջ հանցագործություններ են։Բացի այդ, պատգամավորը հարցում է ուղարկել նաև Թուրքիայի ՆԳՆ` խնդրելով տվյալներ տրամադրել վերջին 10 տարվա ընթացքում քրիստոնեական գերեզմանատների, եկեղեցիների և վանքերի նկատմամբ վանդալիզմի գործողությունների քանակի մասին: Նա նաև տեղեկություններ է խնդրել ատելության հիմքով հանցագործությունների հետաքննության ընթացքի, բացահայտված գործերի, առաջադրված մեղադրանքների, կայացված դատավճիռների և չբացահայտված հանցագործությունների մասին:Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ հայերին, հույներին, ասորիներին և մյուս քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների, եկեղեցիների և պատմական շինությունների նկատմամբ կատարված հարձակումների դեպքերում մեղավորները հաճախ չեն բացահայտվում կամ արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչն ամրապնդում է անպատժելիության զգացումը։Դինդարը նաև պահանջել է ՆԳՆ-ից հայտնել, թե արդյոք Սուրբ Կարապետ գերեզմանատան վրա կատարված վերջին հարձակումը որակվել է որպես այլատյացության հողի վրա կատարված հանցագործություն, արդյոք երկրում գործում է քրիստոնեական պաշտամունքային օբյեկտների պաշտպանության հատուկ ծրագիր, և արդյոք ոստիկանության աշխատակիցները նախապատրաստություն են անցնում ազգային և կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հետաքննության համար:Դինդարը նաև իր դիմումում օրինակներ է բերել` նշելով նախկինում Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական դպրոցի, Գալֆայան հայկական տարրական դպրոցի և Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկատմամբ իրականացված ատելության հողի վրա կատարված հարձակումները։ Նա ընդգծել է, որ այդ գործերով ևս մեղավորները չեն հայտնաբերվել կամ քննությունը բավարար արդյունավետ չի եղել։
թուրքիա
ստամբուլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104464994_128:0:896:576_1920x0_80_0_0_24cc7ec86bb54163666b7caf0e1e6f57.jpg.webp
թուրքիա, գերեզման, ստամբուլ, վանդալիզմ
թուրքիա, գերեզման, ստամբուլ, վանդալիզմ
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մահմութ Դինդարը ՆԳՆ-ից պահանջել է հայտնել, թե վերջին 10 տարում Թուրքիայի քրիստոնեական տաճարների ու գերեզմանատների դեմ քանի հանցագործություն է գրանցվել:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի հեղինակը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ermenihaber–ը։
«Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը»,– գրում է կայքը։
Միջադեպից հետո Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։
Նա ցանկանում է, որպեսզի ուսումնասիրվեն բոլոր հայկական ու քրիստոնեական գերեզմանների նկատմամբ հարձակումները, որոնք կատարվում են ատելության հողի վրա։ Դինդարն իր հիմնավորման մեջ նշել է, որ հարձակումները ատելության լուրջ հանցագործություններ են։
Բացի այդ, պատգամավորը հարցում է ուղարկել նաև Թուրքիայի ՆԳՆ` խնդրելով տվյալներ տրամադրել վերջին 10 տարվա ընթացքում քրիստոնեական գերեզմանատների, եկեղեցիների և վանքերի նկատմամբ վանդալիզմի գործողությունների քանակի մասին: Նա նաև տեղեկություններ է խնդրել ատելության հիմքով հանցագործությունների հետաքննության ընթացքի, բացահայտված գործերի, առաջադրված մեղադրանքների, կայացված դատավճիռների և չբացահայտված հանցագործությունների մասին:
Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ հայերին, հույներին, ասորիներին և մյուս քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների, եկեղեցիների և պատմական շինությունների նկատմամբ կատարված հարձակումների դեպքերում մեղավորները հաճախ չեն բացահայտվում կամ արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչն ամրապնդում է անպատժելիության զգացումը։
Դինդարը նաև պահանջել է ՆԳՆ-ից հայտնել, թե արդյոք Սուրբ Կարապետ գերեզմանատան վրա կատարված վերջին հարձակումը որակվել է որպես այլատյացության հողի վրա կատարված հանցագործություն, արդյոք երկրում գործում է քրիստոնեական պաշտամունքային օբյեկտների պաշտպանության հատուկ ծրագիր, և արդյոք ոստիկանության աշխատակիցները նախապատրաստություն են անցնում ազգային և կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հետաքննության համար:
Դինդարը նաև իր դիմումում օրինակներ է բերել` նշելով նախկինում Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական դպրոցի, Գալֆայան հայկական տարրական դպրոցի և Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկատմամբ իրականացված ատելության հողի վրա կատարված հարձակումները։ Նա ընդգծել է, որ այդ գործերով ևս մեղավորները չեն հայտնաբերվել կամ քննությունը բավարար արդյունավետ չի եղել։