https://arm.sputniknews.ru/20260717/hvormuzi-shurj-tshgnazhamy-dzgdzgvum-e-rdn-kvoch-e-anum-kvoghmerin-dadarecnel-kraky-lavrvov-104755176.html
Հորմուզի շուրջ ճգնաժամը ձգձգվում է, ՌԴ–ն կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը. Լավրով
Հորմուզի շուրջ ճգնաժամը ձգձգվում է, ՌԴ–ն կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը. Լավրով
Sputnik Արմենիա
Մոսկվան կապի մեջ է Պարսից ծոցի ճգնաժամին ներգրավված բոլոր կողմերի հետ, նշել է ՌԴ նախարարը։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T17:09+0400
2026-07-17T17:09+0400
2026-07-17T17:10+0400
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754858_0:0:3031:1705_1920x0_80_0_0_6b79df6f322b0edf81e09599a2a0e164.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը, որը, ըստ երևույթին, ձգձգվում է, մեծացնում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ՌԴ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ նախագծի իրականացումը լավատեսություն է առաջացնում։Լավրովը նշել է, որ իրանական կողմն ավարտել է Ռեշտ-Աստարա հատվածի հողհատկացումը, որի բացակայությունը երկար ժամանակ խոչընդոտում էր շինարարությանը։ Նա նաև նշել է, որ երեք երկրների երկաթուղիների ղեկավարներն արդեն քննարկել են աշխատանքների մեկնարկի գործնական կողմերը։«Կարծում եմ՝ առաջընթաց կտեսնենք։ Հետաքրքրություն կա բոլոր երեք կողմերից», – ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Պարսից ծոցի ճգնաժամին ներգրավված բոլոր կողմերի հետ և կոչ է անում նրանց շուտափույթ հրադադար հաստատել։Այս համատեքստում նախարարը անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի թեմային։ Լավրովի խոսքով՝ Կիևի ռեժիմը մտահոգված է, որ Պարսից ծոցի ճգնաժամը շեղում է ԱՄՆ–ին Ուկրաինայից։«Նրանք (Կիևի ռեժիմը – խմբ.) մտահոգված են, որ ԱՄՆ-ն շեղվում է (Պարսից ծոցի ճգնաժամի վրա – խմբ.) և չի կարողանում ավելի ակտիվորեն միանալ այն ճամբարին, որը զբաղված է միայն ՌԴ–ի վրա ճնշում գործադրելով», – ասել է ՌԴ արտգործնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Պարսից ծոցի ճգնաժամը ազդում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104754858_293:0:3024:2048_1920x0_80_0_0_5d31935549f864386e253efd4d60206a.jpg.webp
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, ռուսաստան
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, ռուսաստան
Մոսկվան կապի մեջ է Պարսից ծոցի ճգնաժամին ներգրավված բոլոր կողմերի հետ, նշել է ՌԴ նախարարը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը, որը, ըստ երևույթին, ձգձգվում է, մեծացնում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նշանակությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Թեման իսկապես շատ կարևոր է, հատկապես այն իրավիճակում, երբ ճգնաժամը Հորմուզի նեղուցում, կարծես, ձգձգվում է։ Դրանից տուժում են համաշխարհային տնտեսությունը և համաշխարհային տրանսպորտային երթուղիները», – ասել է Լավրովը։
ՌԴ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ նախագծի իրականացումը լավատեսություն է առաջացնում։
Լավրովը նշել է, որ իրանական կողմն ավարտել է Ռեշտ-Աստարա հատվածի հողհատկացումը, որի բացակայությունը երկար ժամանակ խոչընդոտում էր շինարարությանը։ Նա նաև նշել է, որ երեք երկրների երկաթուղիների ղեկավարներն արդեն քննարկել են աշխատանքների մեկնարկի գործնական կողմերը։
«Կարծում եմ՝ առաջընթաց կտեսնենք։ Հետաքրքրություն կա բոլոր երեք կողմերից», – ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Պարսից ծոցի ճգնաժամին ներգրավված բոլոր կողմերի հետ և կոչ է անում նրանց շուտափույթ հրադադար հաստատել։
«Ներգրավված կողմերի հետմեր շփումներում մենք կոչ ենք անում արագ դադարեցնել կրակը և իրավիճակը վերադարձնել այն կետին, երբ Հորմուզի նեղուցը լիովին ազատ էր, գործում էր առանց որևէ խնդրի, առանց որևէ վճարների»,- ասել է նա։
Այս համատեքստում նախարարը անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի թեմային։ Լավրովի խոսքով՝ Կիևի ռեժիմը մտահոգված է, որ Պարսից ծոցի ճգնաժամը շեղում է ԱՄՆ–ին Ուկրաինայից։
«Նրանք (Կիևի ռեժիմը – խմբ.) մտահոգված են, որ ԱՄՆ-ն շեղվում է (Պարսից ծոցի ճգնաժամի վրա – խմբ.) և չի կարողանում ավելի ակտիվորեն միանալ այն ճամբարին, որը զբաղված է միայն ՌԴ–ի վրա ճնշում գործադրելով», – ասել է ՌԴ արտգործնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Պարսից ծոցի ճգնաժամը ազդում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։