Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար

Քաղաքականություն

17.07.2026 | 16:33

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հայտարարել է, որ նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի դեմ հետաքննություն է սկսվել՝ Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի համար, հայտնում են Index-ը և Economx-ը, գրում է Current time-ը։

Նա չի բացահայտել գործի մանրամասները։ Մագյարը նշել է, որ չի ցանկանում ազդել հետաքննության վրա կամ շտապ եզրակացություններ անել, քանի որ գործը ներառում է արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի։

2026 թվականի մարտին լրատվամիջոցները հրապարակել էին Սիյարտոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև 2024 թվականի օգոստոսին տեղի ունեցած ենթադրյալ զրույցի ձայնագրությունը, որում ռուսաստանցի պաշտոնյան խնդրում է հունգարացի գործընկերոջը լոբբինգ անել օլիգարխ Ալիշեր Ուսմանովի քրոջ՝ Գյուլբահոր Իսմայիլովային ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելու համար։ Յոթ ամիս անց ԵՄ-ն չեղարկել էր պատժամիջոցները։

Բացի այդ, Սիյարտոն պարբերաբար Լավրովին տեղեկացրել է եվրոպացի դիվանագետների միջև գաղտնի զրույցների մանրամասների մասին։ Լավրովի հետ նույն զրույցի ժամանակ Սիյարտոն, ենթադրաբար, բացահայտել է 2024 թվականի օգոստոսի 29-ին կայացած ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մանրամասները։ Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ Սիյարտոն Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին ասել է, որ անում է ամեն ինչ՝ ռուսական «ստվերային նավատորմի» դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթը չեղարկելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment