Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյան

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։

Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել։

Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները հավերժ։

Հուսով եմ` տվյալ տգեղ արարքի հեղինակն այս պարզ ճշմարտությունը մի օր կգիտակցի, կհաղթահարի վախերն ու մտքի տկարությունը:

Թեմայի մանրամասներն ու ահազանգ հնչեցրած ՀԿ-ի անդրադարձը կտեղադրեմ մեկնաբանությունում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment