https://arm.sputniknews.ru/20260717/aragvonum-antarajin-hrdehi-makeresy-mek-orum-krknapatkvel-e-kazmelvov-12-hazar-ha-104744487.html
Արագոնում անտառային հրդեհի մակերեսը մեկ օրում կրկնապատկվել է՝ կազմելով 12 հազար հա
Արագոնում անտառային հրդեհի մակերեսը մեկ օրում կրկնապատկվել է՝ կազմելով 12 հազար հա
Sputnik Արմենիա
Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ չնայած այս գիշեր ցամաքային խմբավորման համալրմանը, հրդեհը մնում է ծայրահեղ ակտիվ և շարունակում է արագ տարածվել: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T15:39+0400
2026-07-17T15:39+0400
2026-07-17T15:39+0400
իսպանիա
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104737647_0:320:3072:2048_1920x0_80_0_0_94a54709bb1a197b134c7fe994a90fe9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 12 հազար հեկտարը: Այս մասին հայտնել է տարածաշրջանի կառավարությունը։Հրդեհը բռնկվել է հուլիսի 15-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակն ընդգրկել է մոտ 6 հազար հեկտար, սակայն վերջին օրվա ընթացքում հրդեհի մակերեսը ավելի քան կրկնապատկվել է:Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ չնայած այս գիշեր ցամաքային խմբավորման համալրմանը, հրդեհը մնում է ծայրահեղ ակտիվ և շարունակում է արագ տարածվել:Հրդեհաշիջման աշխատանքներին այսօր նախատեսվում է ներգրավել շուրջ 450 մարդ և ավելի քան 30 ինքնաթիռ: Գործողությանը մասնակցում են արտակարգ իրավիճակների ստորաբաժանման ավելի քան 300 ծառայողներ, ինչպես նաև տարածաշրջանային հրշեջ-փրկարարական ծառայությունները, քաղաքացիական գվարդիան և Կարմիր խաչը:Հարևան Նավարայում, որպես կանխարգելիչ միջոց, տարհանել են Պետիլյա-դե-Արագոն բնակավայրի բնակիչներին։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104737647_158:0:2889:2048_1920x0_80_0_0_89577b836bcf9d513ca0370216c3be86.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսպանիա, հրդեհ
Բաժանորդագրվել
Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ չնայած այս գիշեր ցամաքային խմբավորման համալրմանը, հրդեհը մնում է ծայրահեղ ակտիվ և շարունակում է արագ տարածվել:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 12 հազար հեկտարը: Այս մասին հայտնել է տարածաշրջանի կառավարությունը։
Հրդեհը բռնկվել է հուլիսի 15-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակն ընդգրկել է մոտ 6 հազար հեկտար, սակայն վերջին օրվա ընթացքում հրդեհի մակերեսը ավելի քան կրկնապատկվել է:
Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ չնայած այս գիշեր ցամաքային խմբավորման համալրմանը, հրդեհը մնում է ծայրահեղ ակտիվ և շարունակում է արագ տարածվել:
Տարհանված են մնում հինգ բնակավայրերի բնակիչներ։ Մոտ 100 մարդ տեղավորվել է մարզահամալիրում, մյուսները ժամանակավորապես հանգրվանել են հարազատների, ծանոթների մոտ կամ ինքնուրույն այլ կացարան են գտել:
Հրդեհաշիջման աշխատանքներին այսօր նախատեսվում է ներգրավել շուրջ 450 մարդ և ավելի քան 30 ինքնաթիռ: Գործողությանը մասնակցում են արտակարգ իրավիճակների ստորաբաժանման ավելի քան 300 ծառայողներ, ինչպես նաև տարածաշրջանային հրշեջ-փրկարարական ծառայությունները, քաղաքացիական գվարդիան և Կարմիր խաչը:
Հարևան Նավարայում, որպես կանխարգելիչ միջոց, տարհանել են Պետիլյա-դե-Արագոն բնակավայրի բնակիչներին։