Լիբանանի հյուսիսում բնակելի շենքերի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Առնվազն 14 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում բնակելի շենքերի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության պետ, գեներալ Իմադ Խրեյշը։ Ավելի վաղ քաղաքապետ Աբդել Համիդ Քարիման դիմել էր կառավարությանը՝ խնդրելով աղետի գոտի հայտարարել Բաբ ալ-Թաբանե հին թաղամասը, որտեղ վերջին օրերին հորդառատ անձրևներից հետո փլուզվել են բնակելի երկու շենքեր:

Հանրապետության վարչապետ Նավաֆ Սալամը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր անփութություն են ցուցաբերել։ Նա կոչ է արել ընդդիմությանը՝ զերծ մնալ Տրիպոլիում տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերից։

Leave a comment