«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում խմելու ջրի լրացուցիչ հետազոտություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է ընկերությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակ է բռնկվել: Գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,– ասված է ընկերության հայտարարությունում

«Վեոլիա Ջուրը» քաղաքացիներին հորդորել է հետևել միայն պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին և չտարածել չճշտված տեղեկություններ։

Leave a comment