https://arm.sputniknews.ru/20260209/hajvoc-tuny-gvogh-e-mtel-hamahajkakan-hasarakakan-dashinqy-hajtararec-meknarki-masin-98599657.html
«Հայոց տունը գող է մտել»․ Համահայկական հասարակական դաշինքը հայտարարեց մեկնարկի մասին
«Հայոց տունը գող է մտել»․ Համահայկական հասարակական դաշինքը հայտարարեց մեկնարկի մասին
Sputnik Արմենիա
Դաշինքի անդամները վստահ են, որ այսօրվա ճգնաժամի պայմաններում որևէ ուժ չի կարող միայնակ դիմագրավել մարտահրավերներին, ուստի այսօր հատկապես կարևոր է դարձել… 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T13:34+0400
2026-02-09T13:34+0400
2026-02-09T13:34+0400
հայաստան
սփյուռք
թաթուլ մանասերյան
համահայկական հասարակական դաշինք
ռուբեն կարապետյան
արցախ
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87212350_0:0:1118:630_1920x0_80_0_0_6fcd6de64cf32ccff9542f44b2a34d86.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Համահայկական, վերքաղաքական ու վերկուսակցական գործունեություն, որի նպատակն է հասնել համազգային իղձերի իրականացմանը․ այսօր Երևանում գործունեության մեկնարկի մասին հայտարարեց Համահայկական հասարակական դաշինքը, որին միացել են Հայաստանից և սփյուռքից հասարակական, քաղաքական, ռազմական, մշակութային տարբեր գործիչներ։Նրա խոսքով՝ լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդը» դեռ կա, և այն բոլոր իղձերը, որոնք կային, հիմա իր վրա է վերցնում դաշինքը, քանի որ լավ գաղափարը չի կարող կիսատ կամ անկատար մնալ։Դաշինքի ստեղծման գաղափարը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանինն է։ Նրա խոսքով՝ այսօր որևէ առանձին քաղաքական ուժ կամ հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարելու ստեղծված խորքային ճգնաժամերը։ Ըստ Կարապետյանի՝ միասնության կոչն այսօր լրիվ այլ կարևորություն է ստանում, ու նա վստահ է՝ դա հնարավոր է, ու դա մեր փրկության ու վերածննդի միակ միջոցն է։Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում օտարածին բջիջները փորձում են կլանել հայկականը՝ խարխլելով մեր պետության հենքը, և հիմա առաջնային է հասարակական իմունային համակարգի ուժեղացումը։Դաշինքը ձևավորել է 6 հիմնական սկզբունք, որոնց շուրջ պետք է քննարկումներ ունենա քաղաքական ուժերի հետ։ Առաջին կետով շեշտվում է, որ ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող լինել որևէ սակարկության առարկա։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու պատմական տարածքները պետք է պաշտպանվեն ռազմավարական հստակությամբ և աննահանջ վճռականությամբ։ ՀՀ կառավարության կողմից ընդունվող յուրաքանչյուր որոշում և գործողություն պետք է առաջնորդվի բացառապես հայ ազգի և հայկական պետականության գերագույն շահերով։ Որևէ այլ շահ չի կարող գերակայել կամ խաթարել դրանք պաշտպանելու և առաջ մղելու պարտականությունը։Երկրորդ կետը ֆիքսում է, որ գլոբալացման և ժողովրդագրական մարտահրավերների պայմաններում Հայաստանի կառավարումը պետք է ամրապնդի ազգային ու քաղաքակրթական ինքնությունը, հոգևոր, կրոնական և ընտանեկան արժեքները, սոցիալական արդարությունը և այլն։ Երրորդ կետը շեշտում է, որ Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ինքնության և բարոյական ուղեցույցի հենասյունը, կառավարությունը պետք է ունենա արդյունավետ և պատասխանատու հարաբերություն եկեղեցու հետ, բացառվի եկեղեցու ներքին գործերին որևէ միջամտությունը։ Չորրորդ կետն ամրագրում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը, Հայաստանը պետք է պաշտպանի արցախահայության վերադարձի իրավունքը բոլոր միջազգային ատյաններում։ Ըստ հինգերորդ կետի` ՀՀ-ն պարտավոր է հետապնդել արդարադատության իրականացումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիման վրա համարժեք հատուցումը Թուրքիայի կողմից և Ադրբեջանի կողմից՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման և պատերազմական տարբեր հանցագործությունների համար։ Եվ վերջապես վեցերորդ կետն ամրագրում է, որ Հայաստանի կառավարումը պետք է ձևավորվի այնպես, որ հնարավորություն տա սփյուռքին ներգրավվել ազգային զարգացման, որոշումների կայացման և պաշտպանության գործընթացներում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1b/87212350_71:0:1064:745_1920x0_80_0_0_15c33558ca055bfbd0d4023f25a04bf8.jpg.webp
հայաստան, սփյուռք, թաթուլ մանասերյան, համահայկական հասարակական դաշինք, ռուբեն կարապետյան, արցախ, եկեղեցի
հայաստան, սփյուռք, թաթուլ մանասերյան, համահայկական հասարակական դաշինք, ռուբեն կարապետյան, արցախ, եկեղեցի
Դաշինքի անդամները վստահ են, որ այսօրվա ճգնաժամի պայմաններում որևէ ուժ չի կարող միայնակ դիմագրավել մարտահրավերներին, ուստի այսօր հատկապես կարևոր է դարձել միասնությունը, որը փրկության միակ միջոցն է։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Համահայկական, վերքաղաքական ու վերկուսակցական գործունեություն, որի նպատակն է հասնել համազգային իղձերի իրականացմանը․ այսօր Երևանում գործունեության մեկնարկի մասին հայտարարեց Համահայկական հասարակական դաշինքը, որին միացել են Հայաստանից և սփյուռքից հասարակական, քաղաքական, ռազմական, մշակութային տարբեր գործիչներ։
«2026 թվականն է, և շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե գայթակղություն կա ընտրություններին նայել ու մեր քայլերը կողմնորոշել համապատասխան ձևով։ Սակայն սա կարելի է զուգադիպություն անվանել․․․ Մեր գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է, բայց եթե խորը մտածենք, հայոց տունը գող է մտել, մեզնից գողացել են կամ փորձում են գողանալ դարավոր, ազգային, հոգևոր և նյութական արժեքները, մեր երիտասարդների կյանքերը, վստահությունը ոչ միայն իրենց, այլև միմյանց նկատմամբ»,- հայտարարեց դաշինքի անդամ Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդը» դեռ կա, և այն բոլոր իղձերը, որոնք կային, հիմա իր վրա է վերցնում դաշինքը, քանի որ լավ գաղափարը չի կարող կիսատ կամ անկատար մնալ։
Դաշինքի ստեղծման գաղափարը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանինն է։ Նրա խոսքով՝ այսօր որևէ առանձին քաղաքական ուժ կամ հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարելու ստեղծված խորքային ճգնաժամերը։ Ըստ Կարապետյանի՝ միասնության կոչն այսօր լրիվ այլ կարևորություն է ստանում, ու նա վստահ է՝ դա հնարավոր է, ու դա մեր փրկության ու վերածննդի միակ միջոցն է։
«Մեզ անհրաժեշտ են արագ, խորքային և համակարգային լուծումներ ու փոփոխություններ, որոնք կունենան հենքային, երկարաժամկետ ազդեցություն մեր պետության և ողջ հայության համար։ Մենք պարտավոր ենք սկսել մտածել և գործել որպես մեկ միասնական մարմին, միասնական հայություն ոչ միայն մեզ կապող անցյալով, այլև ներկայի՝ իրար համալրող շահերի առկայությամբ և ապագայի հավաքական տեսիլով»,- հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում օտարածին բջիջները փորձում են կլանել հայկականը՝ խարխլելով մեր պետության հենքը, և հիմա առաջնային է հասարակական իմունային համակարգի ուժեղացումը։
Դաշինքը ձևավորել է 6 հիմնական սկզբունք, որոնց շուրջ պետք է քննարկումներ ունենա քաղաքական ուժերի հետ։ Առաջին կետով շեշտվում է, որ ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող լինել որևէ սակարկության առարկա։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու պատմական տարածքները պետք է պաշտպանվեն ռազմավարական հստակությամբ և աննահանջ վճռականությամբ։ ՀՀ կառավարության կողմից ընդունվող յուրաքանչյուր որոշում և գործողություն պետք է առաջնորդվի բացառապես հայ ազգի և հայկական պետականության գերագույն շահերով։ Որևէ այլ շահ չի կարող գերակայել կամ խաթարել դրանք պաշտպանելու և առաջ մղելու պարտականությունը։
Երկրորդ կետը ֆիքսում է, որ գլոբալացման և ժողովրդագրական մարտահրավերների պայմաններում Հայաստանի կառավարումը պետք է ամրապնդի ազգային ու քաղաքակրթական ինքնությունը, հոգևոր, կրոնական և ընտանեկան արժեքները, սոցիալական արդարությունը և այլն։ Երրորդ կետը շեշտում է, որ Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ինքնության և բարոյական ուղեցույցի հենասյունը, կառավարությունը պետք է ունենա արդյունավետ և պատասխանատու հարաբերություն եկեղեցու հետ, բացառվի եկեղեցու ներքին գործերին որևէ միջամտությունը։ Չորրորդ կետն ամրագրում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը, Հայաստանը պետք է պաշտպանի արցախահայության վերադարձի իրավունքը բոլոր միջազգային ատյաններում։
Ըստ հինգերորդ կետի` ՀՀ-ն պարտավոր է հետապնդել արդարադատության իրականացումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիման վրա համարժեք հատուցումը Թուրքիայի կողմից և Ադրբեջանի կողմից՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման և պատերազմական տարբեր հանցագործությունների համար։ Եվ վերջապես վեցերորդ կետն ամրագրում է, որ Հայաստանի կառավարումը պետք է ձևավորվի այնպես, որ հնարավորություն տա սփյուռքին ներգրավվել ազգային զարգացման, որոշումների կայացման և պաշտպանության գործընթացներում։