ՌԴ–ն Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը. ի՞նչ կապ ունի Հայաստանը

https://arm.sputniknews.ru/20260717/rdn-iranin-khndrel-e-dadarecnel-tsaghikneri-sertifikacumy-inch-kap-uni-hajastany-104742804.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104489424_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5e686117f17633b590b35bb33e18beef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռոսսելխոզնադզոր, ծաղիկ

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռոսսելխոզնադզոր, ծաղիկ

Բաժանորդագրվել

Կասկածներ կան, որ ծաղիկները վերարտահանվում են։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների սերտիֆիկացումը: Այս մասին հայտնել են գերատեսչությունից։

Ռոսսելխոզնադզորում նշել են, որ 2026 թվականին Իրանից մատակարարված ծաղկային արտադրանքի ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Փաստաթղթերում ծագման երկիր է նշվել Իրանը, մինչդեռ արտադրանքն իր արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով նույնական է Հայաստանից մատակարարվողին։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ մայիսի 22-ից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարումն արգելված է։

«Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին ՀՀ ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին», – ասված է հաղորդագրությունում:

Քանի որ իրանական կողմը դեռ չի արձագանքել, ծառայությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու և Ռոսսելխոզնադզորի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով խնդրել է կասեցնել ծաղիկների սերտիֆիկացումը, մինչև երկկողմ բանակցություններ անցկացվեն և հարցը պարզաբանվի։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment