Իսրայելի խորհրդարանն ընդունել է ինքնալուծարման մասին որոշում

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) այսօր առավոտյան կայացած նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնալուծարման մասին որոշումը։

Որոշմանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Քվեարկությանը մասնակցած վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի ինքնալուծարմանը։

Հոկտեմբերի 27-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Leave a comment