Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերն աճել են. հիվանդների մեծ մասը երեխաներ են

Բաժանորդագրվել

Մարդիկ տեղափոխվել են Աբովյանի, Նուռնուսի, Նոր Հաճնի բուժհաստատություններ։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերը հասել է ավելի քան 30–ի, հիվանդների մեծ մասը երեխաներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։

Վարդումյան խոսքով` կանչերը սկսվել են երեկ երեկոյան։ Մինչև առավոտ ունեցել են աղիքային վարակի 11 դեպք, 3 անձ հոսպիտալացվել է։

«Առավոտյան նորից շարունակվել են կանչերը։ Մինչև կեսօր` ժամը 14.00–ն, ամբուլատոր բուժման են դիմել 30 քաղաքացիներ։ Դիմողների մեծ մասը 4-5 տարեկան երեխաներ են։ Կարծում եմ` մեծահասակներն ուղղակի չեն դիմում բժշկի»,–ասաց Վարդումյանը։

Նրա խոսքով` թվերն այդքանը չեն, քանի որ եթե Բյուրեղավանի շտապօգնության բրիգադը զբաղված է եղել, մարդիկ տեղափոխվել են Աբովյանի, Նուռնուսի, Նոր Հաճնի բուժհաստատություններ։

Տնօրենը հավելեց, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։

Leave a comment