Քաղաքականություն
17.07.2026 | 13:21
2021 թվականին Հայաստանը մեզ երեք անգամ տրամադրել է ավելի քան 900 ականապատ դաշտի ձևաթղթեր՝ ծածկելով շփման առաջին գծին հարակից տարածքները։ Բայց իրականում դրանք լիովին չեն ծածկել նույնիսկ այս տարածքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը:
Նա ասել է, թե տեխնիկական կանոններին համապատասխան ականապատ դաշտի քարտեզի վրա «պետք է նշված լինեն տեղադրված ականների կոորդինատները, նշանակետերը, տեսակներն ու քանակը, դրանց միջև հեռավորությունները, ինչպես նաև դրանց տեղադրման և քողարկման մեթոդները»։
«Այնուամենայնիվ, ձևաթղթերում տրամադրված տեղեկատվությունը սխալ էր, անհուսալի և թերի։ Վերլուծությունից և մշակումից հետո պարզվել է, որ դրանցում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրական ականապատ դաշտերին, ուղենիշների կոորդինատները սխալ են և անօգտագործելի, իսկ ճշգրտության և հուսալիության մակարդակը կազմում է ընդամենը 25%»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի