Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվեցի դիկտատորը հայտարարել է. «Ադրբեջանն աջակցում էր անկախ և ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը` մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում»։
Սա իհարկե էրդողանյան տեսակետն է առաջին հերթին` ում պարտական է Ալիևը, սակայն հայտարարությունն հետաքրքիր է հնչում այնքանով, որ Ալիևը պարտական է նաև Նեթանյահուին, ով հրեական պետության ո՛չ միայն տեխնոլոգիական աջակցությունն է տվել Ադրբեջանին, այլև ԱՄՆ-ում և Եվրոպայում հրեական լոբբիստական խմբերի միջոցով աջակցել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական հանցագործությունների նկատմամբ ամերիկյան և եվրոպական առաջնորդների լոյալությունը կամ առնվազն լռությունը։
Ալիևյան այս մոտեցումը տպավորություն է ստեղծում, որ Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության» (middle power), այն պարագայում, երբ միջին տերություն կառուցելու համար Ադրբեջանի նման պետությանն անհրաժեշտ է ներքին վերափոխումների և արտաքին գործոնների կառավարման այնպիսի համակցություն, որպեսզի առկա նյութական ռեսուրսները վերածվեն իրական ազդեցության։
Իհարկե գուցե նման փորձեր կան, սակայն այդ փորձերը ինչքանո՞վ կփոխարկվեն իրական վերափոխումների՝ ցույց կտա ժամանակը…»։