Ուկրաինան հայտարարել է Սև ծովում ռուսական 12 նավ խոցելու մասին

Ուկրաինայի Անօդաչու համակարգերի ուժերը (SBS) հայտարարել են, որ անցած գիշեր Սև ծովում հարվածներ են հասցրել Ռուսաստանի 12 նավի, որոնք, ուկրաինական կողմի պնդմամբ, ներգրավված էին «ստվերային» փոխադրումների սխեմաներում։

SBS-ի հրամանատար, «Մադյար» մականունով հայտնի Ռոբերտ Բրովդիի խոսքով՝ խոցված նավերի թվում են 9 բեռնատար նավ, մեկ նավթատար, մեկ գազատար և մեկ քարշակ։

Նրա ներկայացրած տվյալներով՝ հուլիսի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական անօդաչու համակարգերը ընդհանուր առմամբ խոցել են 159 ռուսական նավ, որոնցից 117-ը՝ Ազովի ծովում, իսկ 42-ը՝ Սև ծովում։

«Մադյարը» պնդել է, որ այդ գործողությունների հետևանքով Ռուսաստանի հարավային ուղղությամբ արտահանման և ռազմական լոգիստիկայի հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment