https://arm.sputniknews.ru/20260717/iranic-hh-e-nermutsvel-zgali-tsavali-aviavareliq-ev-iracvel-aranc-harker-vtsharelu-pek–104733271.html
Իրանից ՀՀ է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք և իրացվել առանց հարկեր վճարելու. ՊԵԿ
Իրանից ՀՀ է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք և իրացվել առանց հարկեր վճարելու. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Կոմիտեից հայտնում են, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներ։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T12:07+0400
2026-07-17T12:07+0400
2026-07-17T12:17+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
իրանի իսլամական հանրապետություն
հարկեր
վառելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104733716_0:0:1269:713_1920x0_80_0_0_27da89779b0924433707bce5f3f3930d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրանից ՀՀ է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք և իրացվել առանց համապատասխան հարկեր վճարելու, որի արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՊԵԿ–ից հայտնում են, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներ. ներմուծվող ավիոկերոսի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն եղել։ Կոմիտեից տեղեկացնում են, որ այս ինը կազմակերպությունց երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ–հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Արդյունքում, Ռ.Կ.–ի կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, պարզվում է ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Իրանից Հայաստան է ներմուծվել ավիավառելիք ու իրացվել առանց համապատասխան փաստաթղթերի. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Իրանից Հայաստան է ներմուծվել ավիավառելիք ու իրացվել առանց համապատասխան փաստաթղթերի. ՊԵԿ
2026-07-17T12:07+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104733716_116:0:1067:713_1920x0_80_0_0_2407b23e2a045292776fe23c5224721d.jpg.webp
պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, հարկեր, վառելիք, видео
պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, հարկեր, վառելիք, видео
Կոմիտեից հայտնում են, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներ։
ՊԵԿ–ից հայտնում են, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներ. ներմուծվող ավիոկերոսի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն եղել։
«Պարզվել է, որ Ռ. Կ.–ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն: Այս ընկերությունների անվամբ Իրանից ՀՀ է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում իրացվել է ՀՀ–ում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից տեղեկացնում են, որ այս ինը կազմակերպությունց երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ–հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
Արդյունքում, Ռ.Կ.–ի կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, պարզվում է ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։