Իրանը Վենսին գաղտնի հաղորդագրություն է փոխանցել՝ Քուշներին և Ուիթքոֆին մեղադրելով բանակցային գործընթացը շահարկելու մեջ․ Drop Site News

Drop Site News-ի հաղորդմամբ՝ Շվեյցարիայում անցկացված բանակցությունների ընթացքում Իրանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին գաղտնի հաղորդագրություն է փոխանցել, որում պնդել է, թե Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը չարաշահում են բանակցային գործընթացը և ավելի շատ հետաքրքրված են ներքին տեղեկատվությունից (ինսայդերական տեղեկություններից) ֆինանսական շահույթ ստանալով, քան համաձայնության հասնելով։

Հրապարակման համաձայն՝ Իրանը գնահատել է, որ, իր պնդմամբ, «Թրամփին մոտ կանգնած անձինք» շուկայի ենթադրյալ մանիպուլյացիաների արդյունքում ստացել են շուրջ 9 միլիարդ դոլարի շահույթ և պաշտոնապես պահանջել է այդ գումարի կեսը՝ 4,5 միլիարդ դոլարը, միջնորդների միջոցով փոխանցել Իրանին։

Իրանական կողմի ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունների ընթացքում փոխանակված հաղորդագրությունները հետագայում կդառնան «պատմական փաստաթղթերի» մաս։

Իրանը նաև մտահոգություն է հայտնել, որ Քուշներն ու Ուիթքոֆը գրեթե ամեն օր կապի մեջ են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և «Մոսադ»-ի ղեկավարի հետ՝ փոխանցելով բանակցությունների ընթացքում ստացված ներքին տեղեկատվությունը։

Իր հերթին, Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժում է այս մեղադրանքները։ Իրանը, սակայն, պնդում է, որ դրանք հիմնավորող ապացույցները հետագայում կհրապարակի։

Եթե այս պնդումները հաստատվեն, ապա, ինչպես նշում է Drop Site News-ը, խոսքը կարող է լինել ժամանակակից դիվանագիտության պատմության ամենախոշոր ֆինանսական սկանդալներից մեկի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment