https://arm.sputniknews.ru/20260717/em-shukaji-bac-drneri-pvokharen-artahanvoghnery-nvor-khndirneri-en-bakhvum-zhvoghvovurd-104729020.html
ԵՄ շուկայի «բաց դռների» փոխարեն արտահանողները նոր խնդիրների են բախվում․ «Ժողովուրդ»
ԵՄ շուկայի «բաց դռների» փոխարեն արտահանողները նոր խնդիրների են բախվում․ «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ստեղծված իրավիճակը հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T10:19+0400
2026-07-17T10:19+0400
2026-07-17T10:19+0400
հայաստան
եվրամիություն
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/05/24357041_0:85:1600:985_1920x0_80_0_0_be4320c2db24e98acd3a900ed16296f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԵՄ-ն բացել է դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից, բայց իրականում արտահանողները բազմաթիվ խնդիրների են բախվում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ թերթի` ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհում են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական և մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը։Այս իրավիճակը, բնականաբար, հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։Հիշեցնենք` մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/05/24357041_89:0:1513:1068_1920x0_80_0_0_6cc6507b6ef4e655131f63d07f3b6295.jpg.webp
հայաստան, եվրամիություն, արտահանում
հայաստան, եվրամիություն, արտահանում
Ստեղծված իրավիճակը հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԵՄ-ն բացել է դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից, բայց իրականում արտահանողները բազմաթիվ խնդիրների են բախվում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի` ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհում են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական և մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը։
«Մեր զրուցակիցների փոխանցմամբ` Հայաստանից Եվրոպական միության անդամ երկրներ արտահանվող ապրանքները սահմանային անցակետերում միանգամից բաց չեն թողնվում։ Բեռնատարները ենթարկվում են երկարատև ստուգումների, կապարակնքվում են, օրերով մնում մաքսային տերմինալներում, իրականացվում են լրացուցիչ զննություններ ու վարչարարական ընթացակարգեր»,- գրում է պարբերականը։
Այս իրավիճակը, բնականաբար, հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40 տոկոսը։