OSINT-ով զբաղվող Russian Forces Spotter նախագծի տվյալներով՝ վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը Միջերկրական ծովում ռազմական նավեր չունի։
Նախագծի գնահատմամբ՝ հիմնական պատճառներից մեկը Թուրքիայի կողմից ռազմական նավերի համար նեղուցների փակ լինելն է, ինչի հետևանքով Սևծովյան նավատորմը զրկվել է նավերի պարբերական ռոտացիա իրականացնելու հնարավորությունից։
Բացի այդ, հաղորդվում է, որ Սիրիայի Տարտուս նավահանգիստն աստիճանաբար կորցնում է լիարժեք ռազմածովային բազայի նշանակությունը՝ վերածվելով սահմանափակ հնարավորություններով լոգիստիկ հանգույցի։
Starboard Maritime Intelligence-ի վերլուծաբան Մարկ Դուգլասի խոսքով՝ այժմ ռուսական ռազմական նավերը ստիպված են Միջերկրական ծով հասնել Հյուսիսային Եվրոպայից և այլ երկրների հետ պայմանավորվել աջակցություն ստանալու շուրջ, ինչը գնալով ավելի բարդ է դառնում։
Դուգլասը նաև նշել է, որ ռուսական նավատորմի մի մասը ներգրավված է եղել Մեծ Բրիտանիայի ափերի մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զբոսանավի և ռուսական նավերի ուղեկցման գործողություններում։