Այս մտածողությունը մտել մեր ազգի մեջ, դուրս չի գալիս. մասնագետը` ծնելիության անկման մասին

https://arm.sputniknews.ru/20260717/ajs-mtatsvoghutjuny-mtel-mer-azgi-mej-durs-chi-galis-masnagety-tsneliutjan-ankman-masin-104696641.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/01/42699446_88:0:1511:1067_1920x0_80_0_0_250a235772cf28840c463d4cb7b6f12f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ծնելիություն, հայաստան, երեխա

ծնելիություն, հայաստան, երեխա

Բաժանորդագրվել

ՀՀ–ում վերաարտադրողական տարիքի է հասել 90-ականների վերջին–2000–ականների սկզբի սերունդը։ Իսկ այդ տարիներին ծնված երեխաների թիվը փոքր է եղել։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ծնելիությունը խթանելու համար առաջին հերթին պետք է մտածելակերպ փոխվի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը` մեկնաբանելով հարցի նկատմամբ պետական քաղաքականությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն օրերս հայտնել էր, որ 2025 թ–ին Հայաստանում գրանցվել է 32 042 ծնունդ՝ 2024-ի 33 593-ի և 2023-ի 36 590-ի դիմաց։ Ըստ Թորոսյանի` ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։

Մանուկ Մովսիսյանի դիտարկմամբ` սոցիալական ծրագրերով խթանված ծնելիությունը որպես կանոն կարճաժամկետ էֆեկտ է ունենում։ Դրա համար զարգացած երկրներում և զարգացող երկրներում հիմա շեշտը դրվում է հենց մտածելակերպի փոփոխության վրա։
Ինչ վերաբերում է մեր երկրին, Մովսիսյանի խոսքով, խնդիրը բազմաշերտ է։ Ծնելիությունը Հայաստանում, ըստ նրա, նվազել է նախ այն պատճառով, որ վերաարտադրողական տարիքի է հասել 90-ականների վերջի–2000–ականների սկզբի սերունդը։ Իսկ այդ տարիներին ծնված երեխաների թիվը փոքր է եղել։

«Այս հանգամանքն այսօր` 25-28 տարի անց նման բացասական արդյունքի է հանգեցրել։ Որպեսզի ծնելիության մակարդակը բարձրացնենք, գոնե պետք է վերարտադրություն կարողանանք ապահովել»,– նկատում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս առումով էլ վիճակագրությունը լավատեսական չէ։

Հայաստանյան ընտանիքներում այսօր հիմնականում 1 կամ 2 երեխա են ունենում, պտղաբերության միջին ցուցանիշը 1,68–1.70–ի շրջանակում է։ Մինչդեռ պարզ վերարտադրության ապահովման անհրաժեշտ ցուցանիշը 2.15–2.20 է։

Ինչ վերաբերում է հանրային մտածողությանը, Մովսիսյանը փաստում է, որ այսօր կանայք նախապատվությունը տալիս են կարիերային, սոցիալական վիճակին։ Դրա պատճառով էլ 1-2 երեխա են ունենում։

«3-րդի, 4-րդի, էլ չեմ ասում` 5-6-րդի մասին մտածելու ժամանակ չի մնում։ Մտածելակերպը փոխվել է։ Կարծում եմ, որ պետք է դպրոցներում, բուհերում լայնորեն քննարկվի խնդիրը, քարոզվի, որ, այնուամենայնիվ, ամենամեծ կապիտալն այսօր մարդն է։ Մարդկային կապիտալն ապագայի համար անփոխարինելի է, և ապագայի հիմքերը պետք է դրվեն այսօր»,– նշում է մեր զրուցակիցը։

Մովսսյանը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում` Խորհրդային Միությունում հայ ընտանիքներում շատ երեխաներ էին ունենում, և սոցիալական խնդիրները խոչընդոտ չէին «7 որդով» սեղան նստելու համար։

«Իմ ծնողների և՛ մայրական և՛ հայրական կողմը 8 -10 երեխա են եղել։ Շատ դժվար էր, 1 սենյականոց սեփական տան մեջ ապրել են, մեծացել բայց կարողացել են կայուն ընտանիք ստեղծել։ Հիմա մեքենա ենք ուզում, բնակարան ենք ուզում։ Ես կարծում եմ, որ այս մտածողությունը մտել է մեր ազգի մեջ ու դուրս չի գալիս»,– ասում է մասնագետը։

Մանուկ Մովսիսյանն ինքը 2 երեխաների հայր է։ Բայց խոստովանում է` եթե ժամանակին այս մտածելակերպն ունենար, 3-4 երեխա կունենար։

«Միևնույն է՝ շատերիս կյանքում նյութական առումով գրեթե բան չի փոխվում։ Ես կարծում եմ, որ սոցիալական վիճակը մեր երկրում այդքան վատ չի, որ դրա պատճառով հրաժարվենք երեխաներ ունենալուց ու ազգովի կանգնենք խնդիրների առաջ»,– ասում է Մովսիսյանը։

Ի դեպ, չնայած մտահոգիչ ցուցանիշներին, նրա դիտարկմամբ, Հայաստանը շատ այլ զարգացող ու զարգացած երկրներից ավելի բարձր մակարդակի վրա է։ Բայց զիջում է ասիական երկրներին, որտեղ հիմա նույնպես բացասական միտումներ են գրանցվում։
Անգամ մուսուլմանական աշխարհում, որտեղ ավանդաբար շատ երեխաներ են ունեցել, և վերարտադրության գործակիցը եղել է 4․5-4․8, հիմա սկսել է նվազում արձանագրվել։

Հիշեցնենք՝ 2022թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էր Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Իսկ 2023թ․ Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀ–ում արձանագրվել է վերջին հինգ տարվա համեմատ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը։

Leave a comment