Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը

Փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի միջազգային հարաբերությունների, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ավագ փոխնախագահ Հուշեմ Չոքսիի գլխավորած պատվիրակությանը։

ԱՄՆ Առևտրի պալատի տվյալներով՝ պատվիրակության կազմում են եղել Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլը, նաև Apple, «Ardea Energy Technologies Inc.», «Ericsson AB», «ExxonMobil», «Herbalife», «Illumina», Meta, Visa, Wabtec, «Baker Hughes», bp, «Boeing Global», Honeywell, J.P. Morgan, «Lummus Technology», Marriott, Mastercard, «Shell International», «Azerbaijan Coca-Cola Bottlers LLC» և «Motorola Solutions» ընկերությունների ղեկավար պաշտոնյաներ։

Leave a comment