Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակում Ադրբեջանում անցկացվել է հիմնական պլանավորման համաժողովը։ Զորավարժություններին, երեք երկրների զինծառայողներից բացի, կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցային ուղիների պահպանության ու պաշտպանության գործողություններ՝ մարտավարական մակարդակում։

 

Leave a comment