Բաժանորդագրվել
Հրշեջ փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի մարմինը ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում` Երևան–Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում` Վայք քաղաքի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 21։30–ի սահմաններում. իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Հրշեջ փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդի մարմինը խցիկից դուրս բերելու համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, մահացած վարորդի ինքնությունը պարզվում է։