https://arm.sputniknews.ru/20260716/pjuniky-ev-alashkerty-ancan-uefa-i-kvonferencianeri-ligaji-erkrvord-pul-104715034.html
«Փյունիկը» և «Ալաշկերտը անցան ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ
«Փյունիկը» և «Ալաշկերտը անցան ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ
Sputnik Արմենիա
Շատ ավելի դրամատիկ անցավ հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» մասնակցությամբ խաղը։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T22:20+0400
2026-07-16T22:20+0400
2026-07-16T22:20+0400
ֆուտբոլ
կոնֆերենցիաների լիգա
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
փյունիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104714371_0:0:1024:576_1920x0_80_0_0_0b4a578863ca799b64674bb2c1689e2a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երևանի «Փյունիկը» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ։ Երևանում կայացած պատասխան խաղում «Փյունիկը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Մալթայի «Մարսաշլոկին»:Խաղի միակ գոլը 11-մետրանոցից խփեց Դանիլա Կուլիկովը: «Փյունիկի» և «Մարսաշլոկի» դիմակայության ընդհանուր հաշիվը 4:0 է՝ հօգուտ հայկական թիմի:Շատ ավելի դրամատիկ անցավ հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» մասնակցությամբ խաղը։ Երևանցիները հյուրընկալվեցին ղազախական «Ելիմային»։ Թիմերի առաջին խաղը Երևանում ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:Նշենք, որ երևանցիների և Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն ինքը չիրացրեց 11-մետրանոցը, սակայն կարողացավ հետ մղել «Ելիմայի» ֆուտբոլիստի վերջին հարվածը և իր թիմին դուրս բերել եվրագավաթային մրցաշարի երկրորդ թուլ:Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթահարել էր «Ռիգայի» հետ դիմակայությունը և անցել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104714371_192:0:960:576_1920x0_80_0_0_17d71e2a9a04cdc1c6f03ab3a9291c8c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, փյունիկ
ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, փյունիկ
Բաժանորդագրվել
Շատ ավելի դրամատիկ անցավ հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» մասնակցությամբ խաղը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երևանի «Փյունիկը» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ։ Երևանում կայացած պատասխան խաղում «Փյունիկը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Մալթայի «Մարսաշլոկին»:
Խաղի միակ գոլը 11-մետրանոցից խփեց Դանիլա Կուլիկովը: «Փյունիկի» և «Մարսաշլոկի» դիմակայության ընդհանուր հաշիվը 4:0 է՝ հօգուտ հայկական թիմի:
Շատ ավելի դրամատիկ անցավ հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» մասնակցությամբ խաղը։ Երևանցիները հյուրընկալվեցին ղազախական «Ելիմային»։ Թիմերի առաջին խաղը Երևանում ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
Պատասխան խաղի հենց սկզբում՝ 4-րդ րոպեին, «Ալաշկերտը» Մոմո Տուրեի գոլի շնորհիվ առաջ անցավ: Սակայն արդեն 11-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը՝ աչքի ընկավ Բախտիյարովը։ Այս հաշիվը չփոխվեց մինչև մրցավարի ամփոփիչ սուլիչը։ Հաղթողին պարզելու համար թիմերը ստիպված էին լրացուցիչ ժամանակ խաղալ, որի հենց սկզբում ղազախստանցիները 11-մետրանոցի իրավունք ստացան։ Այն հստակ իրականացրեց Իլիչը: Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, բայց բառացիորեն լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին Տոգոլան հավասարեցրեց հաշիվը՝ գործը հասցնելով հետխաղյա 11-մետրանոցների շարքի: Այստեղ ավելի ճշգրիտ էին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները՝ 6:5:
Նշենք, որ երևանցիների և Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն ինքը չիրացրեց 11-մետրանոցը, սակայն կարողացավ հետ մղել «Ելիմայի» ֆուտբոլիստի վերջին հարվածը և իր թիմին դուրս բերել եվրագավաթային մրցաշարի երկրորդ թուլ:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթահարել էր «Ռիգայի» հետ դիմակայությունը և անցել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ։