https://arm.sputniknews.ru/20260716/araratcementy-karvogh-er-mnal-masnavvor-iravapahnern-el-irenc-gvortsn-anein-tntesaget-104700745.html
«Արարատցեմենտը» կարող էր մնալ մասնավոր, իրավապահներն էլ իրենց գործն անեին. տնտեսագետ
«Արարատցեմենտը» կարող էր մնալ մասնավոր, իրավապահներն էլ իրենց գործն անեին. տնտեսագետ
Sputnik Արմենիա
Գագիկ Մակարյանը կարծում է, որ ցեմենտի գործարանի աշխատանքում հնարավոր խաթարումները մուլիպլիկատիվ էֆեկտով բացասական ազդեցություն են ունենալու ՀՀ ամբողջ… 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T21:30+0400
2026-07-16T21:30+0400
2026-07-16T21:57+0400
գագիկ ծառուկյան
բիզնես
գագիկ մակարյան
հհ գլխավոր դատախազություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410189_0:83:1600:983_1920x0_80_0_0_7850b961be8ab6320ce4def20141a428.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. «Արարատցեմենտը» կարող էր մնալ մասնավոր և շարունակեր աշխատել մինչև քրեական վարույթի ավարտը. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով ցեմենտի գործարանը պետության կառավարմանը հանձնելու դատարանի որոշումը։Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, դատախազության միջնորդության հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած որոշմամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։Գագիկ Մակարյանը նկատում է, որ միջազգային պրակտիկայում նման որոշումները ծայրահեղ միջոց են համարվում, և պետությունը պետք է շատ լուրջ հիմքեր ունենա նման որոշում կայացնելու համար։Մնացած բոլոր դեպքերում ընկերությունները շարունակում են մնալ մասնավոր, աշխատանքը դրանցում չի դադարեցվում` մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը։Եթե անգամ մտավախություն կա, որ տնօրինությունը կարող է ինչ–որ փաստաթղթեր փոփոխել կամ կեղծել, ապա «Արարատցեմենտի» ձեռքբերման փաստական հանգամանքները, նրա կարծիքով, այսօր հազիվ թե հնարավոր լինի կեղծել։Ինչ վերաբերում է պետական կառավարման տարբերակին, տնտեսագետի համոզմամբ, դա բացասաբար կանդրադառնա գործարանի աշխատանքի արդյունավետության վրա։«Եթե ցեմենտի գործարանը չկարողանա համախմբվել և իր կոլեկտիվով իր աշխատանքն իրականացնել, եթե պետական լիազոր մարմինը`ով էլ որ կատարի այդ լիազորությունները, սկսի սխալ հրամաններ տալ կամ կասկածել, կամ ամեն ինչին հետևել, ամեն ինչի մեջ խորանալ ու այդ կերպ անտեղի քաշքշուկ ստեղծել, ապա գործարանի աշխատանքի մեջ կառաջանան ուշացումներ, գործարանը ռիթմից կընկնի, մատակարարումները կուշանան, ինչը չի կարող տնտեսական հետևանքներ չունենալ, հատկապես` շինարարության այս ակտիվ սեզոնին»,– հնարավոր ռիսկերն է ներկայացնում Մակարյանը։Տնտեսագետը նաև հիշեցնում է, որ «Արարատցեմենտի» աշխատանքի հետ սերտորեն կապված են ոչ միայն շինարարական, այլև հարյուրավոր այլ մեծ ու փոքր բիզնեսներ` տարբեր ծառայությունների, ապրանքների մատակարարմամբ, առաքմամբ զբաղվող ընկերություններ։ Հետևաբար, մի գործարանի աշխատանքի խաթարումը շղթայական հետևանքներ է ունենալու նաև այդ ամբողջ շղթայի համար։Հիշեցնենք` ընդդիմադիր գործարարի նկատմամբ լայնածավալ իրավական գործընթացները մեկնարկեցին անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո, և ընդդիմության համոզմամբ՝ իրենց հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն։ Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ սպառնացել էր կոտրել Ծառուկյանի բիզնես-ողնաշարը։ Ուստի Մակարյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք կատարվողը տեղավորվում է այս հայտարարության տրամաբանության մեջ։«Ես կարող եմ ասել տնտեսական տեսանկյունից, որ տերմինալոգիան` բառապաշարը այնքան էլ հաջող ընտրված չէ։ Կարծում եմ, որ նման դեպքերում պետք է հաշվի առնել երևույթի ընկալումը, արձագանքները, հետևանքները, նաև այն, թե մյուս խոշոր բիզնեսների մոտ դա ինչ մտայնություն, վախ կամ զգուշավորություն կառաջացնի։ Եթե խոսակցություն կա, որ այլ խոշոր ձեռնարկությունների հետ կապված կարող են նման երևույթներ լինեն, բոլորին վախեցնեն, դնեն սելեկցիայի տակ` դու ո՞ւմ հետ էիր, ո՞նց էիր, հիմա մենք քեզ հետ չենք աշխատի… Այդ բոլոր խոսակցություններն ու կառավարման ձևը կառաջացնեն մասշտաբային երևույթներ։ Շատ բիզնեսմեններ կարող է հիմա չարտահայտվեն, բայց շատ զգուշավոր, դանդաղ սահմանափակեն իրենց գործունեությունը, իրենց միջոցները տեղափոխեն երկրից դուրս կամ վաճառեն այլ ձեռնարկությունների։ Ներդրումները կարող են պակասել, քանի որ Հայաստանի գործարար միջավայրը կարող է դիտարկվել որպես անկայուն»,– մեր հարցին ի պատասխան ասում է Մակարյանը։Անցանկալի զարգացումներից խուսափելու համար տնտեսագետը նկատում է, որ պետական ինստիտուտներն իրենց առաքելության շրջանակում պետք է կարողանան որոշակի հակակշիռներ ստեղծել նման իրավիճակներում։ Նաև վարչապետին ուղղորդեն` անթաքույց ներկայացնելով բոլոր հնարավոր հետևանքները։Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։ Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է քաղաքապետարանին, քանի որ «շենքը խախտումներով կառուցված է եղել համայնքային տարածքի վրա»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410189_90:0:1511:1066_1920x0_80_0_0_595deb969d2c82edfe4e824883ed8f3d.jpg.webp
գագիկ ծառուկյան, բիզնես, գագիկ մակարյան, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ
գագիկ ծառուկյան, բիզնես, գագիկ մակարյան, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ
Գագիկ Մակարյանը կարծում է, որ ցեմենտի գործարանի աշխատանքում հնարավոր խաթարումները մուլիպլիկատիվ էֆեկտով բացասական ազդեցություն են ունենալու ՀՀ ամբողջ տնտեսության, նաև` ներդրումների վրա։
Գագիկ Մակարյանը նկատում է, որ միջազգային պրակտիկայում նման որոշումները ծայրահեղ միջոց են համարվում, և պետությունը պետք է շատ լուրջ հիմքեր ունենա նման որոշում կայացնելու համար։
Մնացած բոլոր դեպքերում ընկերությունները շարունակում են մնալ մասնավոր, աշխատանքը դրանցում չի դադարեցվում` մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը։
Եթե անգամ մտավախություն կա, որ տնօրինությունը կարող է ինչ–որ փաստաթղթեր փոփոխել կամ կեղծել, ապա «Արարատցեմենտի» ձեռքբերման փաստական հանգամանքները, նրա կարծիքով, այսօր հազիվ թե հնարավոր լինի կեղծել։
«Գործարանի սեփականաշնորհման հիմքերը ներկայիս ղեկավարությունը, որքան էլ որ ցանկանա փոխել, լավացնել, չի կարողանա, որովհետև այդ հիմքերը կապված են պետական մարմինների հետ։ Սեփականաշնորհումը հենց այնպես չի եղել, դա այն ժամանակվա սեփականաշնորհման նախարարության հետ է կապված կամ թեկուզ Էկոնոմիկայի նախարարության, հետևաբար ինչ-որ կեղծարարություններ անել, թղթեր սարքել հնարավոր չի լինի, որովհետև ստորագրող և որոշում կայացնող պետական մարմինները դա չեն անի։ Հետևաբար գործարանը կարող էր մնալ մասնավոր, գործարանի տնօրինությունը իր մենեջմենթը աներ, դատախազությունն էլ իր գործը շարունակեր»,– ասում է Մակարյանը։
Ինչ վերաբերում է պետական կառավարման տարբերակին, տնտեսագետի համոզմամբ, դա բացասաբար կանդրադառնա գործարանի աշխատանքի արդյունավետության վրա։
«Եթե ցեմենտի գործարանը չկարողանա համախմբվել և իր կոլեկտիվով իր աշխատանքն իրականացնել, եթե պետական լիազոր մարմինը`ով էլ որ կատարի այդ լիազորությունները, սկսի սխալ հրամաններ տալ կամ կասկածել, կամ ամեն ինչին հետևել, ամեն ինչի մեջ խորանալ ու այդ կերպ անտեղի քաշքշուկ ստեղծել, ապա գործարանի աշխատանքի մեջ կառաջանան ուշացումներ, գործարանը ռիթմից կընկնի, մատակարարումները կուշանան, ինչը չի կարող տնտեսական հետևանքներ չունենալ, հատկապես` շինարարության այս ակտիվ սեզոնին»,– հնարավոր ռիսկերն է ներկայացնում Մակարյանը։
Տնտեսագետը նաև հիշեցնում է, որ «Արարատցեմենտի» աշխատանքի հետ սերտորեն կապված են ոչ միայն շինարարական, այլև հարյուրավոր այլ մեծ ու փոքր բիզնեսներ` տարբեր ծառայությունների, ապրանքների մատակարարմամբ, առաքմամբ զբաղվող ընկերություններ։ Հետևաբար, մի գործարանի աշխատանքի խաթարումը շղթայական հետևանքներ է ունենալու նաև այդ ամբողջ շղթայի համար։
«Տասնյակ բիզնեսներ ունեցող խոշոր գործարարին կպնելը բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու ողջ տնտեսության վրա։ Կոնկրետ Ծառուկյանի դեպքում, եթե դիտարկենք` հյուրանոցները, տրավերտինի հանքն ու գործարանը, «Շանգրիլա» խաղատունը, մյուս ընկերություններ` 100-ավոր աշխատողներով։ Եվ դրանցից յուրաքանչյուրը համագործակցում է 100-ավոր, 1000-ավոր փոքր ձեռնարկությունների հետ, որոնք գնումներ են կատարում, մատակարարներ անում, օրինակ, հյուրանոցի համար տարբեր նյութեր, պիտույքներ, օճառ, թուղթ են բերում, արտադրւթյան համար` հումք և այլն։ Այս շղթայի անվտանգությունը պետությունը պարտավոր է ապահովել, որովհետև պետությունը Սահմանադրությամբ գործարար միջավայրի լավացման պատասխանատուն է»,– շեշտում է Մակարյանը։
Հիշեցնենք` ընդդիմադիր գործարարի նկատմամբ լայնածավալ իրավական գործընթացները մեկնարկեցին անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո, և ընդդիմության համոզմամբ՝ իրենց հիմքում ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն։ Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ սպառնացել էր կոտրել Ծառուկյանի բիզնես-ողնաշարը։ Ուստի Մակարյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք կատարվողը տեղավորվում է այս հայտարարության տրամաբանության մեջ։
«Ես կարող եմ ասել տնտեսական տեսանկյունից, որ տերմինալոգիան` բառապաշարը այնքան էլ հաջող ընտրված չէ։ Կարծում եմ, որ նման դեպքերում պետք է հաշվի առնել երևույթի ընկալումը, արձագանքները, հետևանքները, նաև այն, թե մյուս խոշոր բիզնեսների մոտ դա ինչ մտայնություն, վախ կամ զգուշավորություն կառաջացնի։ Եթե խոսակցություն կա, որ այլ խոշոր ձեռնարկությունների հետ կապված կարող են նման երևույթներ լինեն, բոլորին վախեցնեն, դնեն սելեկցիայի տակ` դու ո՞ւմ հետ էիր, ո՞նց էիր, հիմա մենք քեզ հետ չենք աշխատի… Այդ բոլոր խոսակցություններն ու կառավարման ձևը կառաջացնեն մասշտաբային երևույթներ։ Շատ բիզնեսմեններ կարող է հիմա չարտահայտվեն, բայց շատ զգուշավոր, դանդաղ սահմանափակեն իրենց գործունեությունը, իրենց միջոցները տեղափոխեն երկրից դուրս կամ վաճառեն այլ ձեռնարկությունների։ Ներդրումները կարող են պակասել, քանի որ Հայաստանի գործարար միջավայրը կարող է դիտարկվել որպես անկայուն»,– մեր հարցին ի պատասխան ասում է Մակարյանը։
Անցանկալի զարգացումներից խուսափելու համար տնտեսագետը նկատում է, որ պետական ինստիտուտներն իրենց առաքելության շրջանակում պետք է կարողանան որոշակի հակակշիռներ ստեղծել նման իրավիճակներում։ Նաև վարչապետին ուղղորդեն` անթաքույց ներկայացնելով բոլոր հնարավոր հետևանքները։