VK և Max հավելվածները հեռացվել են Google Play հավելվածների խանութից։ Այս մասին հայտարարել է VK-ն։ Նշվում է, որ նախկինում տեղադրված ծառայություններն ու հավելվածները գործում են բնականոն՝ առանց սահմանափակումների։ Դրանք հասանելի են RuStore, Huawei AppGallery, Samsung Galaxy Store, Xiaomi GetApps և Android-ի համար նախատեսված այլ հավելվածների խանութներում, գրում է Current time-ը։
Ըստ Mash-ի, սակայն, VK և Max հավելվածները հասանելի չեն Huawei AppGallery-ում։
Հուլիսի սկզբին Max-ը հեռացվել էր AppStore-ից։ Ամերիկյան ընկերությունն այս որոշումը բացատրել էր պատժամիջոցների պահպանմամբ։ Հաջորդ օրը Max-ը հայտարարել էր, որ զանգերի և հաղորդագրությունների ծանուցումներն այլևս չեն ուղարկվի Apple սարքերին։ Մեսենջերի օգտատերերին խորհուրդ էր տրվել պահել հավելվածն իրենց հեռախոսներում և «ժամանակ առ ժամանակ բացել այն»՝ «կարևոր հաղորդագրությունները» բաց չթողնելու համար։
Google Play-ից անհետացել են նաև Odnoklassniki-ն, Дзен-ը և Mail.ru-ն (VK-ի արտադրանք)։
Անցյալ շաբաթ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառել էր VK-ի և Max Messenger-ի հետևում կանգնած իրավաբանական անձի՝ Communications Platform-ի (VK-ի դուստր ձեռնարկություն) դեմ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի