https://arm.sputniknews.ru/20260716/baqun-vatsharum-e-erevany-voch-hajadrbejanakan-arevtri-hetqervov-104704972.html
Բաքուն վաճառում է, Երևանը՝ ոչ. հայ–ադրբեջանական «առևտրի» հետքերով
Բաքուն վաճառում է, Երևանը՝ ոչ. հայ–ադրբեջանական «առևտրի» հետքերով
Sputnik Արմենիա
Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական կոոպերացիայի մասին հնարավոր կլինի խոսել, եթե համատեղ ներդրումներ արվեն, և միասնական արտադրական շղթա… 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T19:59+0400
2026-07-16T19:59+0400
2026-07-16T19:59+0400
հայաստան
առևտուր
ադրբեջան
ավետ ադոնց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100889970_0:63:1200:738_1920x0_80_0_0_a9000245129be0f80b4549e7de8a41c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Միակողմանի ներմուծումը տնտեսական ինտեգրում չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Կարեն Ադոնցը` անդրադառնալով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը Շահին Բաղիրովի հայտարարությանը։Բաղիրովը նշել է, որ այս տարվա հունվար–հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստանը արտահանվել ավելի քան 17 մլն դոլարի արտադրանք։ Մինչդեռ Հայաստանի պատկան մարմինները մինչ օրս չեն հաստատել որևէ փաստ, որ մեր երկրից նույնպես ապրանք է արտահանվել Ադրբեջան։Ադոնցի համոզմամբ` խնդիրն այս դեպքում միայն քաղաքական չէ. այն շատ ավելի խորն է և վերաբերում է Հայաստանի տնտեսական մոդելին։Տնտեսագետի գնահատմամբ՝ 17 մլն դոլարը տպավորիչ թիվ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ խոսքը հիմնականում էներգակիրների, վերամշակված նավթամթերքի, պարարտանյութի և նման ապրանքների ներմուծման մասին է։«17 միլիոն դոլարը մեծ թիվ չէ։ Եթե հաշվի առնենք, թե ինչ ապրանքներ ենք ներմուծում, սա բավական փոքր ծավալ է»,– ասաց նա։Ըստ տնտեսագետի` թվերից առավել կարևոր է հասկանալ, թե ինչ գործընթացներ են ընթանում տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը նոր աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլում է, և այս պայմաններում յուրաքանչյուր երկիր փորձում է վերագծել իր տնտեսական առաջնահերթությունները։Ադոնցի կարծիքով՝ Հայաստանի գլխավոր խնդիրը տնտեսության կառուցվածքն է։ Նրա խոսքով՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մեծ հաշվով, զարգացնում են նույն ոլորտները՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, զբոսաշրջություն, տեքստիլ և հանքարդյունաբերություն։ Արդյունքում երկրները ոչ թե լրացնում, այլ կրկնում են միմյանց։«Երբ բոլորն արտադրում են նույնը, կոոպերացիայի հնարավորությունը նվազագույն է դառնում։ Մենք չունենք այնպիսի արտադրություններ, որոնք կարող են փոխլրացնել միմյանց տնտեսությունները»,– ասաց Ադոնցը։Դիտարկմանը, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե Հայաստանից Ադրբեջան կարող են արտահանվել ալյումին, ալյումինե փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, միրգ, բանջարեղեն, խմիչքներ, սակայն մինչ օրս հայկական որևէ ապրանքի արտահանում Ադրբեջան այդպես էլ չի արձանագրվել, Ադոնցը մի պարզ բացատրություն ունի։«Եթե խոսքը փայլաթիթեղի մասին է, դա արդեն արդյունաբերական արտադրանք է, բայց Ադրբեջանը որևէ շահ չունի փոխելու իր մատակարարներին, որպեսզի նպաստի Հայաստանի արդյունաբերության զարգացմանը։ Նույնը վերաբերում է սննդամթերքին, խմիչքին և գյուղմթերքին»,– ասաց նա։Միաժամանակ տնտեսագետը շեշտեց, որ Հայաստանը որոշ ապրանքների, մասնավորապես վառելիքի ներկրման կարիք ունի, սակայն փորձում է դրանք ձեռք բերել տարբեր աղբյուրներից, որպեսզի չհայտնվի մեկ մատակարարից կախվածության մեջ։Ադոնցի համոզմամբ՝ իրական տնտեսական համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ տարածաշրջանում ձևավորվեն փոխլրացնող արտադրական շղթաներ, ոչ թե բոլոր երկրները շարունակեն մրցակցել նույն ապրանքներով։Այդ համատեքստում նա անդրադարձավ թեթև արդյունաբերությանը` եթե Հայաստանը զարգացնի գործվածքների արտադրությունը, ապա սինթետիկ թելերի արտադրությունը, որի հումքը նավթաքիմիական արտադրանքն է, տեսականորեն կարող էր կազմակերպվել Ադրբեջանում՝ փոխադարձ ներդրումների և միասնական արտադրական շղթայի շրջանակում։Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։ Մասնավորապես հունիսին Հայաստան են մատակարարվել 1,39 տոննա պլաստիկե շինարարական դետալներ (5,91 հազար դոլարի)։ Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է 960 դոլար։ Միաժամանակ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100889970_67:0:1134:800_1920x0_80_0_0_c9fd19aaf9b7c42979874741a7b3b0ac.jpg.webp
հայաստան, առևտուր, ադրբեջան, ավետ ադոնց
հայաստան, առևտուր, ադրբեջան, ավետ ադոնց
Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական կոոպերացիայի մասին հնարավոր կլինի խոսել, եթե համատեղ ներդրումներ արվեն, և միասնական արտադրական շղթա լինի։
Ադոնցի համոզմամբ` խնդիրն այս դեպքում միայն քաղաքական չէ. այն շատ ավելի խորն է և վերաբերում է Հայաստանի տնտեսական մոդելին։
«Ադրբեջանը ապրանք է վաճառում Հայաստանին, սակայն հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերում, ինչը պայմանավորված է թե՛ քաղաքական իրողություններով, թե՛ երկու երկրների տնտեսությունների կառուցվածքով։ Պետք է հստակ գիտակցենք՝ Ադրբեջանը չի ցանկանալու, որ Հայաստանը զարգանա։ Դա բնական է, և մենք մեր զարգացման ռազմավարությունը պետք է կառուցենք ինքնուրույն»,– նշեց նա։
Տնտեսագետի գնահատմամբ՝ 17 մլն դոլարը տպավորիչ թիվ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ խոսքը հիմնականում էներգակիրների, վերամշակված նավթամթերքի, պարարտանյութի և նման ապրանքների ներմուծման մասին է։
«17 միլիոն դոլարը մեծ թիվ չէ։ Եթե հաշվի առնենք, թե ինչ ապրանքներ ենք ներմուծում, սա բավական փոքր ծավալ է»,– ասաց նա։
Ըստ տնտեսագետի` թվերից առավել կարևոր է հասկանալ, թե ինչ գործընթացներ են ընթանում տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը նոր աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլում է, և այս պայմաններում յուրաքանչյուր երկիր փորձում է վերագծել իր տնտեսական առաջնահերթությունները։
«Երբ բոլորն արտադրում են նույնը, կոոպերացիայի հնարավորությունը նվազագույն է դառնում։ Մենք չունենք այնպիսի արտադրություններ, որոնք կարող են փոխլրացնել միմյանց տնտեսությունները»,– ասաց Ադոնցը։
Դիտարկմանը, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե Հայաստանից Ադրբեջան կարող են արտահանվել ալյումին, ալյումինե փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, միրգ, բանջարեղեն, խմիչքներ, սակայն մինչ օրս հայկական որևէ ապրանքի արտահանում Ադրբեջան այդպես էլ չի արձանագրվել, Ադոնցը մի պարզ բացատրություն ունի։
«Եթե խոսքը փայլաթիթեղի մասին է, դա արդեն արդյունաբերական արտադրանք է, բայց Ադրբեջանը որևէ շահ չունի փոխելու իր մատակարարներին, որպեսզի նպաստի Հայաստանի արդյունաբերության զարգացմանը։ Նույնը վերաբերում է սննդամթերքին, խմիչքին և գյուղմթերքին»,– ասաց նա։
Միաժամանակ տնտեսագետը շեշտեց, որ Հայաստանը որոշ ապրանքների, մասնավորապես վառելիքի ներկրման կարիք ունի, սակայն փորձում է դրանք ձեռք բերել տարբեր աղբյուրներից, որպեսզի չհայտնվի մեկ մատակարարից կախվածության մեջ։
Ադոնցի համոզմամբ՝ իրական տնտեսական համագործակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ տարածաշրջանում ձևավորվեն փոխլրացնող արտադրական շղթաներ, ոչ թե բոլոր երկրները շարունակեն մրցակցել նույն ապրանքներով։
Այդ համատեքստում նա անդրադարձավ թեթև արդյունաբերությանը` եթե Հայաստանը զարգացնի գործվածքների արտադրությունը, ապա սինթետիկ թելերի արտադրությունը, որի հումքը նավթաքիմիական արտադրանքն է, տեսականորեն կարող էր կազմակերպվել Ադրբեջանում՝ փոխադարձ ներդրումների և միասնական արտադրական շղթայի շրջանակում։
«Այդ դեպքում արդեն կարելի էր խոսել իրական կոոպերացիայի և փոխադարձ շահագրգռվածության մասին»,– ասաց ըստ տնտեսագետը։
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան։ Մասնավորապես հունիսին Հայաստան են մատակարարվել 1,39 տոննա պլաստիկե շինարարական դետալներ (5,91 հազար դոլարի)։ Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է 960 դոլար։ Միաժամանակ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։