Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 44-ամյա Արմեն Հ.-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան և 37-ամյա Հայկ Հ.-ի վարած էլեկտրական հեծանիվը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդ Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment