Դատարանը կարգալույծ արված եպիսկոպոսի մասով որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործով դատական նիստը. Սարոյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքի համաձայն:

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը պահանջող հոգևորականներից մեկը` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան), հունվարի 16-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց է ներկայացրել դատարան։ Մայր Աթոռի շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, որ Գևորգ սրբազանի հայցն ընդդեմ վեհափառի իրավական անհեթեթություն է։

Leave a comment