Արգենտինան բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային իր ջրերով ռազմանավի անցնելու կապակցությամբ

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Մեծ Բրիտանիային՝ հարավամերիկյան երկրի կողմից իրեն պատկանող ջրերը հատելու կապակցությամբ։

«Հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատուն է ուղարկվել պաշտոնական բողոքի նոտա։ Փաստաթղթում կտրականապես մերժվում են «HMS Medway»-ի մանեւրները, որը անօրինականորեն տեղակայված է Մալվինյան կղզիներում», – ասվում է նոտայում։

Արգենտինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նավը անցել է Արգենտինայի տարածքային ջրերով՝ առանց բրիտանացիների կողմից երկկողմ համաձայնագրերով պահանջվող անհրաժեշտ ծանուցման։ «Արգենտինայի կառավարությունը խստորեն դատապարտում է բրիտանական ռազմական այս ներխուժումը Արգենտինայի իրավասության տակ գտնվող տարածքներ», – հայտարարել է նախարարությունը։

Ֆոլկլենդյան կղզիները, որոնք Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում են, Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև 200-ամյա տարածքային վեճի առարկա են եղել։ 1982 թվականի ապրիլին երկրների միջև զինված հակամարտություն է սկսվել։ Հարավամերիկյան հանրապետությունը պարտություն է կրել՝ երկուսուկես ամիս տևած մարտերի ընթացքում կորցնելով 649 զինվոր։ Բրիտանական կողմը տվել է 255 զոհ։

Leave a comment