Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ««Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊ ընկերությանը (Շիրակի մարզ, Ամասիա) պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք, որը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Լաբորատոր փորձարկման ներկայացված նմուշների հետազոտման արդյունքներով՝ «Կաթ պարունակող կաթնային յուղի փոխարինիչով մթերք՝ պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի (ապրանքանիշը՝ «Ամասիա») նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:!

ՍԱՏՄ

 

Leave a comment