https://arm.sputniknews.ru/20260716/chem-arel-vochinch-ynddem-im-hajreniqi-u-petutjan-aregnaz-manukjani-arajin-ugherdzy-qkhic-104698738.html
Չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու պետության․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը ՔԿՀ–ից
Չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու պետության․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
Մանուկյանը հիշեցրել է, որ իրեն կալանավորել են Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց, թեպետ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նույն գործի շրջանակում են… 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T16:46+0400
2026-07-16T16:46+0400
2026-07-16T16:46+0400
հայաստան
արեգնազ մանուկյան
բանտ
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578619_0:0:1601:901_1920x0_80_0_0_3a50ab30f64033694f032b08515ea37a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները՝ շեշտելով, որ չի արել որևէ հանցանք, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվի։ Այդ մասին նշված է նրա՝ «Աբովյան» ՔԿՀ-ից փոխանցված առաջին ուղերձում, որը հրապարակել է նրա պաշտպանական խումբը։Նա շեշտել է` իրեն կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք, և այն ամբողջությամբ կառուցված է ինչ–որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։«Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Այս անմարդկային վերաբերմունքը համակարգի կողմից որքան ցնցող, ցավոք, նույնքան էլ սպասելի էր։ Սա ևս հոժարությամբ տանում եմ»,- գրել է Մանուկյանը։Նա հիշեցրել է, որ իրեն կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց, թեպետ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նույն գործի շրջանակում են մեղադրանքներ առաջադրված, ու անհասկանալի է, թե ինչ է հայտնի դարձավ իր մասին հուլիսի 9-ին, որ չգիտեին մայիսի 23-ին (Թևանյանին կալանավորելու օրը. խմբ․)։Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Իրավապահները Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ին, խուզարկություն իրականացրել, ապա նրան հրավիրել ՔԿ` հարցաքննության։ Դա արվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578619_66:0:1529:1097_1920x0_80_0_0_2b8ca96ff97f025def64f026e38f93c9.jpg.webp
հայաստան, արեգնազ մանուկյան, բանտ, ուղերձ
հայաստան, արեգնազ մանուկյան, բանտ, ուղերձ
Մանուկյանը հիշեցրել է, որ իրեն կալանավորել են Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց, թեպետ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նույն գործի շրջանակում են մեղադրանքներ առաջադրված։
«Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։ Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը»,- գրել է Մանուկյանը։
Նա շեշտել է` իրեն կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք, և այն ամբողջությամբ կառուցված է ինչ–որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։
«Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Այս անմարդկային վերաբերմունքը համակարգի կողմից որքան ցնցող, ցավոք, նույնքան էլ սպասելի էր։ Սա ևս հոժարությամբ տանում եմ»,- գրել է Մանուկյանը։
Նա հիշեցրել է, որ իրեն կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց, թեպետ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նույն գործի շրջանակում են մեղադրանքներ առաջադրված, ու անհասկանալի է, թե ինչ է հայտնի դարձավ իր մասին հուլիսի 9-ին, որ չգիտեին մայիսի 23-ին (Թևանյանին կալանավորելու օրը. խմբ․)։
Իրավապահները Մանուկյանի տուն էին մտել նաև հունիսի 12-ին, խուզարկություն իրականացրել, ապա նրան հրավիրել ՔԿ` հարցաքննության։ Դա արվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։