https://arm.sputniknews.ru/20260716/qaghaqakan-hrahangy-hnchum-e-iravapah-hamakargy-sksum-e-gvortsel-erem-sargsjan-104698164.html
Քաղաքական հրահանգը հնչում է, իրավապահ համակարգը սկսում է գործել. Երեմ Սարգսյան
Քաղաքական հրահանգը հնչում է, իրավապահ համակարգը սկսում է գործել. Երեմ Սարգսյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T16:34+0400
2026-07-16T16:34+0400
2026-07-16T16:35+0400
երեմ սարգսյան
փաստաբան
արարատցեմենտ
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104243653_0:150:1600:1050_1920x0_80_0_0_de80247de869268a3baa928e020e861a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը մինչ այս պահը չի ստացել «Արարատցեմենտը» պետականացնելու, այնտեղ կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, ավելին՝ գործընթացների մասին տեղյակ չի էլ եղել, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանն արդեն նման որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ծառուկյանի փաստաբանական խմբից Երեմ Սարգսյանը՝ հայտարարելով, որ այսօր ՀՀ-ում իրավական անվտանգության լրջագույն խնդիր կա։ Քաղաքական հրահանգը հնչեցվում է, որից հետո իրավապահ համակարգն անցնում է այդ հրահանգի կատարմանը։ Այս անգամ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ էին քաղաքական հրահանգներ տրվել, ու դրանք կատարվում են, թեպետ անընդհատ հայտարարվում է, որ չկա քաղաքական հետապնդում, կան իրավական գործընթացներ։Հիշեցնում է՝ հայտարարվեց, թե ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու լքել երկիրը, այդպես էլ արվեց։Դրան հաջորդեցին Ծառուկյանի կալանավորումը, «Արարատցեմենտի» պետականացման մասին հայտարարությունը, որոնք բոլորն էլ անոնսվել էին ՀՀ վարչապետի կողմից։Փաստաբանի խոսքով՝ ստացվում է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից առաջ նման գործընթացներ անելու կարիք չկար, իսկ դրանցից հետո ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է։ Նշանակում է, որ օրենքի և իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104243653_0:0:1600:1200_1920x0_80_0_0_52f8b839fd1b0474b1f7f788da6cea93.jpg.webp
երեմ սարգսյան, փաստաբան, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան
երեմ սարգսյան, փաստաբան, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը մինչ այս պահը չի ստացել «Արարատցեմենտը» պետականացնելու, այնտեղ կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, ավելին՝ գործընթացների մասին տեղյակ չի էլ եղել, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանն արդեն նման որոշում է կայացրել։
«Եթե այդ գործընթացները պետք է տեղի ունենային, պետք է տեղի ունենային անկախ քաղաքական իշխանության հրահանգների, հրապարակային հայտարարությունների։ Իսկ առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քաղաքական նպատակներով՝ քաղաքական իշխանության ցանկությունները իրագործելու համար և նրանց քաղաքական ռեյտինգը բարձր պահելու համար»,- գրում է Սարգսյանը։
Հիշեցնում է՝ հայտարարվեց, թե ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու լքել երկիրը, այդպես էլ արվեց։
«Դատախազությունն ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացրեց և բացակայելու արգելք կիրառվեց։ Հետո այդ մեղադրանքը հենց իրենք հաստատեցին, որ ակնհայտ ապօրինի էր»,- գրում է Սարգսյանը։
Դրան հաջորդեցին Ծառուկյանի կալանավորումը, «Արարատցեմենտի» պետականացման մասին հայտարարությունը, որոնք բոլորն էլ անոնսվել էին ՀՀ վարչապետի կողմից։
Փաստաբանի խոսքով՝ ստացվում է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից առաջ նման գործընթացներ անելու կարիք չկար, իսկ դրանցից հետո ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է։ Նշանակում է, որ օրենքի և իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է։